Այսօր Ազգային ժողովում կայացավ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում «Եվրանեսթ»-ի, ՀՀ ԱԺ պատվիրակության և Հայաստանի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի խորհրդի անդամների հերթական համատեղ աշխատանքային քննարկումը: Ֆորումի անդամները ներկայացրեցին իրենց առաջարկները չորս հիմնական ուղղություններով` ժողովրդավարություն և մարդու իրավունքների արդյունավետ կառավարում, Եվրամիության հետ տնտեսական ինտեգրացիա և մերձեցում, շրջակա միջավայր, կլիմայական փոփոխություններ և էներգետիկ անվտանգություն, մարդկանց միջև հարաբերություններ: Սրանք եվրոպական խորհրդարանական այս նոր կառույցում ձևավորված չորս թեմատիկ հանձնաժողովների գործունեության հիմնական ոլորտներն են:
Հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, որը «Եվրանեսթ»-ի մեկ ամիս առաջ կայացած հիմնադիր նիստում ընտրվել է այդ կառույցի փոխնախագահ, նշեց, որ այս ձևաչափով աշխատանքային քննարկումները չափազանց կարևոր են նաև այն առումով, որ հունիսի 21-ին կայանալու է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը, որտեղ նախանշվելու է այդ կառույցում քննարկվելիք հարցերի օրակարգը: Ըստ նրա, ԱԺ պատվիրակությունը կկարողանա նախապես իր համար հստակեցնել առաջնահերթ հարցերի շրջանակը, իսկ հետագայում դրանց հիման վրա նաև մշակել բանաձևերի, զեկույցների նախագծեր: Վ.Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ հայկական պատվիրակությունը մտադիր է ակտիվ գործունեություն ծավալել այդ կառույցում և հատկապես` բոլոր չորս հանձնաժողովներում: Ի դեպ, հայկական պատվիրակության հանրապետական անդամ Արտակ Զաքարյանն ընտրվել է կրթական խնդիրներով զբաղվող հանձնաժողովի նախագահ, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը և «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը, համապատասխանաբար, քաղաքական և էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովների փոխնախագահներ:
«Ես իսկապես միանում եմ բոլորի այն կարծիքին, որ առաջարկությունները պետք է լինեն կոնկրետ և հստակ: Երկրորդ. որպեսզի ձեր առաջարկությունները հաջողություն ունենան, դրանք պետք է լինեն ոչ միայն Հայաստանի շահերի շրջանակներում, այլև բխեն Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրների շահերից, նաև լինեն այնպիսի խնդիրներ և առաջարկներ, որոնց շուրջ ԵՄ-ն կարող է ուղղակի օժանդակություն տրամադրել»,- ասաց Ժողովրդավարական կառույցների և ԵՄ-ի ինտեգրման հարցերով ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատու Էդուարդո Լորենցոն: Որպես օրինակ՝ նա նշեց, որ քննարկման մասնակիցներից մեկի կողմից կարևորվեց կոռուպցիայի խնդիրը. «ԵՄ-ն չի կարող պարտադրել որևէ երկրի՝ վերջ դնել կոռուպցիային, բայց եթե դուք, օրինակ, ԵՄ-ից օժանդակություն խնդրեք կոռուպցիոն ռիսկեր պարունակող սահմանների կառավարման ոլորտում, միանշանակ ԵՄ-ն կտրամադրի այդ օժանդակությունը»: ԵՄ փորձագետը հատուկ շնորհակալություն հայտնեց «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությանը՝ «կառուցողական մոտեցման համար, նաև այն կապակցությամբ, որ իրականացրել է առանձնահատուկ այնպիսի նախաձեռնություն, որ Եվրոպական խորհրդարանն ինքը չունի»: «Խոսքը առաջարկությունների մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավման մասին է»,-հստակեցրեց նա:
Հայաստանի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում գործող Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի նախագահ Վաչե Քալաշյանն էլ այն կարծիքին էր, որ հասարակության հետ հետադարձ կապի առումով հայկական այս նախաձեռնությունը կարող է դառնալ մոդելային և որպես օրինակելի համագործակցություն ներկայացվել «Եվրանեսթ»-ում:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.