Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուղեկցությամբ Համայն Վրաստանի Իլիա Բ Պատրիարքի, ժամանեց Ախալքալաք:
Քաղաքի մուտքին երկու Եկեղեցիների պետերին դիմավորեցին տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչները` գլխավորությամբ Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի, Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանի, Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի, Ջավախքում առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը, Ախալքալաքի և Գումբուրդոյի առաջնորդ Նիկոլոզ միտրոպոլիտ Փաչուաշվիլին:
Ճաշակելով մատուցված աղ ու հացը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Վրաց Պատրիարքը ուղևորվեցին հայկական Ս. Խաչ եկեղեցի: Եկեղեցուն հարակից հրապարակում հավաքված հազարավոր հայորդիները դիմավորեցին իրենց Հայրապետին ազգային երաժշտությամբ, ծափողջույններով ու բարեմաղթանքներով: Օրհնելով ժողովրդին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաց Պատրիարքն առաջնորդվեցին Ս. Խաչ եկեղեցի, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց գոհաբանական աղոթք: Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբալույս Մյուռոնով օծեց եկեղեցու բակում Ջավախք հովվապետական այցելության առիթով կանգնեցված խաչքարը:
Օծման արարողությունից հետո հրապարակում կառուցված բեմահարթակից երկու Եկեղեցիների պետերն օրհնության խոսքով դիմեցին ներկա ժողովրդին: ՙԱվելի քան մեկ դար է անցել այն օրերից, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Վեհափառ Հայրապետն այցելեց սրբուհի Նունեի ոտնահետքերը կրող այս օրհնյալ երկրամասը` իր Հայրապետական օրհնությունը սփռելով հայության համընդհանուր ոգևորության ու ցնծության մթնոլորտում: Այսօր էլ Մենք երջանկությունն ունենք այցելելու Ջավախքի հավատավոր Մեր զավակներիդ և հայոց ոսկեղենիկ լեզվով դիմելու ձեզ, որով հայ հովիվները խոսել են Սուրբ Նունեի հետ, և փառաբանելու Աստծուն իր բոլոր շնորհների համար, փառաբանելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ այցելել է նաև հայ ու վրաց ժողովուրդներին, Իր Սուրբ Ավետարանով, Իր սրբերի վկայություններով հաստատել հավատքի մեջ, զորացրել ու շնորհազարդել արարումի մեջ և դարերի փորձությունների մեջ խնամել ու ապրեցրել փրկության հույսով: Դիմում ենք ձեզ նաև Մեր երջանկահիշատակ նախորդների փոխարեն, ովքեր ցանկանալով ցանկացան այցելել Ջավախք, սակայն հանգամանքները թույլատու չեղան՚,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: ՙԱյսօր, դուք, սիրելի զավակներ Մեր, Վրաստանի լիիրավ և արժանապատիվ քաղաքացիներն եք, ազատ ու անկախ Վրաստանի, քաղաքացիներն եք հավասար պարտականություններով ու հավասար իրավունքներով: Եվ այս իրողությունը նաև ձեր հզորությունն է, քանզի դուք` որպես հայ ժողովրդի անբաժանելի մաս, միաժամանակ կարևոր հատվածն եք վրաց բազմազգ ու բազմամշակույթ հայրենիքի՚, — նշեց Նորին Սրբությունը` հորդորելով ջավախահայությանն ամուր մնալ իրենց հավատքի մեջ, ամուր պահել իրենց ընտանիքները, կենսունակ` ազգային-մշակութային հաստատությունները, լուսավոր ու պայծառ` հայ ինքնության ակունքները` դպրոցներն ու եկեղեցիները: Խոսքի ավարտին Նորին Սրբությունը Ս. Խաչ եկեղեցուն նվիրեց Ս. Աստվածամոր պատկեր, իսկ Ջավախքի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հայր Բաբկենի կուրծքը զարդարեց լանջախաչով` գնահատելով նրա նվիրյալ ծառայությունը:
Իր խոսքի ավարտին Իլիա Պատրիարքը ևս Ս. Գևորգի սրբապատկեր ընծայեց եկեղեցուն:
Այնուհետև Համայն Վրաստանի Պատրիարքը և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեցին Ս. Միքայել հրեշտակապետի վրացական եկեղեցի:
Նույն օրը երեկոյան Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն այցելեց Ախալքալաքի թիվ 2 և թիվ 4 դպրոցները, ուր հանդիպումներ ունեցավ ուսուցիչների հետ, ինչպես նաև ներկա գտնվեց այցի առիթով կազմակերպված գեղարվեստական երեկոյին:
- 15:10Հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղում պարտությունը ծրագրված էր
- 14:10Ղուլյան. ԱԺ բերված հրացաններով կարելի էր շարքից հանել Շուշիի բերդից «աշխատող» թուրքի դիպուկահարներին
- 13:10Այդ լացին, գավառական դերասանությանը, դերասանին հարիր այդ պահվածքին արդեն քչերն են հավատում. հոգեբանը՝ Ն․ Փաշինյանի մասին
- 12:10Փաշինյանը բացարձակապես իրավունք չի ունեցել իրեն գլխավոր հրամանատար հայտարարել. Զատուլին
- 11:10ԱԺ պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է
- 15:17Դատախազությունը՝ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին
- 14:10«Օնիկ Գասպարյանը 36 ժամ ունի՝ կատարելու Գլխավոր շտաբի պետի իր պարտականությունները». Թևան Պողոսյան
- 13:10Ինչու Փաշինյանը հայտարարեց կառավարման կիսանախագահական ձեւին անցնելու անհրաժեշտության մասին
- 12:10Չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավորությունն է
- 11:10Ի՞նչ է նշանակում՝ սխալ զեկուցել, իսկ եթե պատերազմի ժամանակ «սխալ զեկուցեին», սա մանկական թոթովանք է, անգամ սերժանտներն են ծիծաղում․«Հրապարակ»
04.03.2021 | 15:10
04.03.2021 | 14:10
04.03.2021 | 13:10
04.03.2021 | 12:10
04.03.2021 | 11:10
03.03.2021 | 15:17
03.03.2021 | 14:10
03.03.2021 | 13:10
03.03.2021 | 12:10
03.03.2021 | 11:10
02.03.2021 | 14:10
02.03.2021 | 13:10
02.03.2021 | 12:10
02.03.2021 | 11:10
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.