Կառավարության որոշմամբ, այս տարի Սևանա լճի ափամերձ երկու գոտում պետք է կառուցվեն հասարակական լողափեր, որոնք բնակչությանը հնարավորություն կտան անվճար օգտվել դրանցից: Սակայն, չգիտես ինչպես և ինչու որոշվեց, որ դա պետք է արվի Սևանի քաղաքային լողափի, որ թեև վարձակալված, բայց առանց դրա էլ ծառայում էր տեղի բնակչությանը, և «Ֆլամինգո-Արտ» լողափի հաշվին, որը պատկանում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանին:
Արդարացի լինելու համար ասենք, որ և՛ նշված լողափերում, և՛ առհասարակ ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ նախկին վարձակալած տարածքները կարիք ունեն վերաչափագրվելու: Այս դեպքում էլ նախկին «ֆլամինգոյից» գրեթե բան չի մնացել: Ինչևէ, թեև տիկին Թարխանյանը դիմել էր վարչապետին՝ կոչ անելով «կասեցնել շինարարությունը, քանի որ դա ոտնահարում է իր իրավունքները», սակայն մինչ օրս որևէ արդյունքի չի հասել, նույնիսկ ՀՀ վարչապետին գրած իր բաց նամակի պատասխանը չի ստացել: Ավելին, «Ֆլամինգոյի» մի մասում արդեն կատարվել են շինարարական աշխատանքներ:
Այսօր տիկին Թարխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն հայց են ներկայացրել դատարան: Իսկ մանրամասները մեզ ներկայացրեց «Ֆլամինգո-Արտ» լողափի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը: «Ներկա դրությամբ բնապահպանության նախարարությունն ավարտել է լողափի կառուցապատումը «Ֆլամինգոյի» մի հատվածում: Մենք հայց ենք ներկայացրել Սևանի ընդհանուր իրավասության դատարան, և գործին արդեն ընթացք է տրվել: Հայցադիմում ենք ներկայացրել նաև վարչական դատարան` կառավարության որոշման այն կետի դեմ, որի համաձայն որոշվել է կառուցապատում իրականացնել «Ֆլամինգոյի» տարածքում: Բայց պետք է նշեմ, որ մինչ օրս ոչ կառավարությունից, ոչ էլ «Սևան» ազգային պարկից գրավոր ծանուցում չենք ստացել այդ ամենի մասին: Դա արվել է միայն բանավոր կերպով. ահա ևս մի բացահայտ օրենքի խախտում»:
Մեր հարցին, թե «Ֆլամինգո» լողափի մյուս մասը, որտեղ դեռ շինարարություն չի իրականացվել, այժմ ի՞նչ վիճակում է գտնվում, և պատրաստվու՞մ են այս սեզոնին շահագործել, Անդրեաս Ղուկասյանը պատասխանեց. «Տարածքի կեսի վրա արդեն կատարվել է շինարարություն, բայց մյուս կեսը մեր տնօրինության տակ է գտնվում, սակայն դեռ հստակ չէ դրա շահագործման հարցը: Ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է կազմակերպվի դրա մուտքը, և ընդհանրապես այս ամենի հետևանքով բազմաթիվ խնդիրներ են առաջացել: Մյուս կողմից, բնապահպանության նախարարության ռազմավարությունն այս հարցում ինձ համար էլ դեռ պարզ չի»:
Շուշան Գալստյան
- 13:10Ափսոս, որ չգնահատվեցի իմ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ. պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանն այլևս չի ներկայացնելու Հայաստանն ու եռագույնը
- 12:10Եթե դոլարն էժանանում է, ինչու ապրանքների գները չեն նվազում
- 11:10«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թույլ չի տա կաթվածահար անել խորհրդարանի օրենսդրական աշխատանքը
- 15:10Կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը 2023թ–ի հունվարից կբարձրանան. Փաշինյան
- 14:10Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել է հանրության վախը նոր հնարավոր պատերազմի նկատմամբ
- 12:10Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ․ որոշ դեպքերում զոհված անձանց մարմինները կամ մասունքները թաքցվում են,
- 11:10Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր. Հայաստանին կտրամադրվի 120 մլն դոլար
- 14:10Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 12:10ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց է սկսել
- 11:10Փաստացի ԳՇ-ն պնդում է՝ ՀՀ-ն չի կարող ժամկետայիններին հանել առաջնագծից, բայց դա քիչ հետաքրքիր է իշխանությանը․ Աբրահամյան
02.07.2022 | 14:10
02.07.2022 | 13:10
02.07.2022 | 12:10
02.07.2022 | 11:10
01.07.2022 | 15:10
01.07.2022 | 14:10
01.07.2022 | 13:10
01.07.2022 | 12:10
01.07.2022 | 11:10
30.06.2022 | 14:10
30.06.2022 | 12:10
30.06.2022 | 11:10
29.06.2022 | 15:10
29.06.2022 | 14:10
29.06.2022 | 13:10
29.06.2022 | 11:10
28.06.2022 | 14:10
28.06.2022 | 13:10
28.06.2022 | 12:10
28.06.2022 | 11:10
27.06.2022 | 15:10
27.06.2022 | 13:10
27.06.2022 | 11:10
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.