Հայոց ցեղասպանության մասին մի նոր բանաձև կներկայացվի Ներկայացուցիչների պալատին այս շաբաթ։
Առաջին հարցն այն է, թե ինչու՞ են Կոնգրեսին խնդրում երրորդ անգամ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայտնի է, որ Ներկայացուցիչների պալատը արդեն երկու անգամ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր՝ 1975 և 1984 թվականներին։ Ի՞նչ օգուտ կտա բանաձևի երրորդ անգամ ընդունումը հայերին։ Եվ եթե ընդունվի այս տարի, արդյո՞ք հաջորդ տարի չորրորդ անգամ ընդունելու մեկ այլ փորձ կարվի։
Ոմանք կարող են թյուր տպավորություն ունենալ, որ նման բանաձևերը կօգնեն հայերին Թուրքիայից ետ ստանալ իրենց բռնագրավված հողերն ու գողացված ունեցվածքը։ Սա պարզապես չի համապատասխանում իրականությանը։ Հիշատակված բանաձևերն արտահայտում են Կոնգրեսի «կարծիքը» և չունեն օրենքի ուժ։ Ավելին, եթե այս բանաձևերն ունենային որևէ իրական օգուտներ, հայերը կօգտվեին դրանցից բանաձևերի ընդունման պահից՝ տասնամյակների ընթացքում։
Դրական տեսանկյունից այս բանաձևերի ընդունումն ունի էթիկական, հոգեբանական և քաղաքական կողմեր։ Բարոյականությունը թելադրում է, որ մի ամբողջ ազգի զանգվածային սպանությունը չպետք է մոռացվի կամ անտեսվի։ Այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության փաստի շարունակական ժխտումն է, որ ստիպում է հայերին ամեն տարի Կոնգրեսին ներկայացնել նման բանաձևեր։ Ցավոք, ԱՄՆ-ի հաջորդական վարչակազմերը ևս իրենց մեղքի բաժինն ունեն այս ստոր գործում՝ օգնելով և սատարելով թուրք ժխտողներին և անբարոյական բառախաղեր խաղալով 1,5 միլիոն անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների բնաջնջման կապակցությամբ։
Նման բանաձևի ընդունման հոգեբանական արժեքն այն է, որ ցեղասպանության զոհերի ժառանգները բավարարվածություն կստանան, երբ իրենց կորուստն ու ցավն ընդունվեն աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկրի օրենսդրի կողմից։
Քաղաքական աղմուկը, որը բարձրանում է ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը ներկայացվում է Կոնգրես, պայմանավորված է Թուրքիայի կառավարության սկանդալային վարքագծով։ Յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունում է նման բանաձևեր տասնյակ հարցերի շուրջ, սակայն դրանցից ոչ մեկը չի դառնում թերթերի քննարկման առարկա։ Թուրքիայի առաջնորդները ստեղծում են նման խառնաշփոթ իրավիճակ՝ սպառնալիքներ ներկայացնելով Միացյալ Նահանգներին, ուղարկելով բարձրաստիճան պատվիրակություններ Վաշինգտոն, վարձելով հզոր լոբբիստական ընկերություններ և ծախսելով արժեքավոր քաղաքական կապիտալ, որոնց արդյունքում, ի վերջո, միլիոնավոր մարդիկ իրազեկ են դառնում Հայոց ցեղասպանության փաստի մասին։ Թեև Թուրքիայի նպատակն է քողարկել գրեթե մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունը, այնուամենայնիվ՝ իրենց կատաղի արձագանքի հետևանքով անմտորեն ամբողջ աշխարհին բացահայտում են իրենց նախահայրերի կատարած ստոր ոճրագործության մասին։
Հուսանք, Թուրքիայի կառավարությունը մեկ անգամ ևս կկիրառի իրեն բնորոշ «կռվարար» մարտավարությունը՝ դրանով իսկ հրավիրելով միջազգային համայնքի ուշադրությունը հայոց ցեղասպանության հարցի վրա։ Նոր ներկայացված բանաձևը կարող է միայն օգտվել թուրքական նման քարոզարշավից, քանի որ հանրապետականներով ղեկավարվող Ներկայացուցիչների պալատը հավանաբար չի անդրադառնա դրան մոտ ապագայում, երբ նույնիսկ հայասեր դեմոկրատները բանաձևը քվեարկման չդրեցին անցած տարվա վերջին, երբ մեծամասնություն էին կազմում։
Անշուշտ, Թուրքիայի պաշտոնյաները կարող են նույնիսկ ավելի օգտակար լինել, եթե չսպասված ճգնաժամային իրավիճակներ ստեղծեն Միացյալ Նահանգների հետ, որը կստիպի դեմոկրատների վարչակազմին և հանրապետականների Կոնգրեսի ղեկավարությանը, որ սատար կանգնեն Հայոց ցեղասպանության բանաձևին։ Մինչ այդ, ամերիկահայ համայնքը կպահի այս հրատապ հարցը և պատրաստ կլինի էլ ավելի ակտիվ կերպով արծարծել ցանկացած պատեհ պահի՝ ստիպելով Թուրքիայի կառավարությանը ծախսել միլիոնավոր դոլարներ շարունակական լոբբիստական ջանքերի վրա։
Նման հնարավորություն կարող է ընձեռվել ավելի ուշ՝ այս ամիս Թուրքիայի «մարդասիրական» երկրորդ նավախմբի և Իսրայելի ռազմական նավատորմի միջև հնարավոր արյունալի առճակատման հետևանքով, որը կարող է զայրացնել ԱՄՆ-ին և Իսրայելի ղեկավարներին՝ ստիպելով նրանց քվեարկության դնել հայկական ցեղասպանության բանաձևերը իրենց երկրների համապատասխան օրենսդիր մարմիններում։ Հայերը կվրդովվեն՝ տեսնելով որ ցեղասպանության հարցը շահագործվում է որպես քաղաքական ֆուտբոլ, սակայն չունեն մեծ ընտրություն, քանի որ նույնքան վիրավորված էին, երբ բանաձևը չէր ընդունվում լիովին անհիմն պատճառներով։
Առաջ անցնելով ցեղասպանության հարցից՝ այս տարի ամերիկահայերը կարող են Կոնգրեսին ներկայացնել այլ բանաձևեր հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ.
— ստիպել Թուրքիային՝ վերադարձնել յուrացված հայկական եկեղեցիները Ստամբուլի հայկական պատրիարքարանին՝ թույլ տալով, որ դրանք գործեն որպես եկեղեցիներ, ոչ թե՝ որպես թանգարաններ, մզկիթներ կամ տեսարժան վայրեր,
— հարգանքի տուրք մատուցել իրավագետ Ռաֆայել Լեմկինին, որը հորինեց «ցեղասպանություն» տերմինը՝ ազդված լինելով 1915 թվականի հայերի զանգվածային սպանություններից,
— խրախուսել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը,
— սատարել Թուրքիայում ապրող բոլոր փոքրամասնությունների (ալևիներ, հայեր, ասորիներ, հույներ, հրեաներ և քրդեր) մարդու իրավունքների պաշտպանությունը:
Առաջիկա Կոնգրեսի և նախագահական ընտրությունների շեմին և Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում անսպասելի զարգացումների արդյունքում, մենք կարող ենք բախվել ծանրաբեռնված և քաոսային քաղաքական սեզոնին։ Կարևոր է, որ ամերիկահայերն ու իրենց աջակիցները լինեն լավ տեղեկացված, ակտիվ և պատրաստակամ՝ պաշտպանելու հայկական շահերը։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.