Հայաստանում վաճառվող սուրճի մանրածախ գինը մոտ 20 տոկոսով թանկացել է, տեղեկացնում է «ՀԺ»-ն և հավելում՝ չնայած գները 10 օր առաջ են սկսել բարձրանալ, բայց խանութներում նոր է արտահայտվում։ 100 գրամ սուրճի միջինը թանկացել է 50-60 դրամով։
Ներկրողների խոսքով, արդեն մոտ մեկ ամիս է միջազգային շուկայում սուրճի գինը պարբերաբար բարձրանում է։ Գների բարձրացման պատճառներն առայժմ հայտնի չեն, և երաշխիք չկա, որ չի շարունակվի բարձրանալ։ Սուրճ արտադրող երկրներում բերքահավաքը նոր է սկսվել։ Արդեն իսկ հայտնի է, որ միջին և փոքր չափի տեսակի սուրճերի բերքի հետ կապված որևէ խնդիր չկա, և դրանց ծավալներն անցած տարվան չեն զիջում, բայց, միևնույն է, գները բարձրանում են։ Հայաստան սուրճ ներկրող ընկերություններն արդեն սպառել են էժան ներկրած խմբաքանակների պաշարները և այժմ սկսել են վաճառել նոր գներով ներկրած ապրանքը, գրում է թերթը։
Սայաթին նոր գործ են տվել
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանին, որը մեկ տարի առաջ ազատվել էր իր պաշտոնից և մնացել ոստիկանության կադրերի տրամադրության տակ, նոր աշխատանք են տվել, գրում է «ՀԺ»-ն և հիշեցնում, որ Շիրինյանը հանրությանն առավել լավ հայտնի է մարտի 1-ի իրադարձություններից հետո իր արած հայտարարություններով: Մարտի 1-ի վերաբերյալ սուտ տեղեկությունների մի զգալի մասը, որոնք հետագայում հերքվել են, հրապարակվել են հենց նրա շուրթերով: Շիրինյանն արդեն մոտ մեկ ամիս է աշխատում է Սերժ Սարգսյանի աշխատակազմին կից ստեղծված հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում՝ որպես փորձագետ: Այս տեղեկությունը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև նշված կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը:
Կարինեին կփոխարինի Սոնա՞ն
Թերթի տեղեկություններով, անցած շաբաթ «իր դիմումի համաձայն» պաշտոնանկ արված Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանին այդ պաշտոնում փոխարինելու է ներկայումս ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Դարբինյանը: Ըստ թերթի աղբյուրների, ՊԳԿ վարչության պետի պարտականությունները ներկայումս ոչ ոք չի կատարում` նշանակված չէ ժամանակավոր պաշտոնակատար, և տեղակալներից ոչ մեկին չի տրվել համապատասխան լիազորություն:
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.