Մայիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Դոնի Ռոստով քաղաք, ուր հանդիսապետեց Սբ. Հարություն նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:
Նորին Սրբությանն ուղեկցում էին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի միաբաններ Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը, Տ. Շահե աբեղա Անանյանը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և Մայր Աթոռի միաբան սարկավագներ: Եկեղեցու օծման արարողությանը մասնակցում էին նաև Հայաստանից ժամանած ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ՙՓյունիկ՚ բարեգործական հիմնադրամի նախագահ, Մայր Աթոռի բարերար Գաբրիել Ջամբարջին և գործադիր տնօրեն Լևոն Սարգսյանը, ՀԲԸՄ երևանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանը:
Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին մարզի հոգևոր դասըª Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ` գլխավորությամբ Ռոստովի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Գորբանի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, եկեղեցու բարերարներ Սահակ Կարապետյանը և Վլադիմիր Ղազարյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը, Հարավայի Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Վեհափառ Հայրապետին մատուցվեց աղ ու հաց, որից հետո Նորին Սրբությունն ուղևորվեց նորակառույց եկեղեցի:
Ս. Հարություն եկեղեցին կառուցվել է պատմական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեղում (կառուցվածª 1783թ), որը համայնավարների կողմից քանդվել է 1965թ.: Նոր եկեղեցին կառուցվել է Կարապետյան և Ղազարյան ընտանիքների բարերարությամբ` ի հիշատակ Սահակ Կարապետյանի վաղամեռիկ որդու` Արթուր Կարապետյանի: Եկեղեցու ճարտարապետն է Միխայիլ Սարգսյանը:
Նորակառույց եկեղեցու մատույցներում Վեհափառ Հայրապետին մեծ խանդավառությամբ, ծափողջույններով ու ծաղիկներով դիմավորեցին Ռոստովի մարզի տարբեր կողմերից ժամանած հազարավոր հայորդիներ: Նորին Սրբությունը, ուղեկցությամբ եկեղեցականաց դասի, ինչպես նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու Ռոստովի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեյմոնի, հայրապետական իր օրհնությունը բաշխելով հավաքված հավատավոր հայորդիներին, թափորով առաջնորդվեց եկեղեցի, ուր սկսվեց նորակառույց տաճարի օծման արարողությունը:
Հոգեպարար շարականներից և աղոթքներից հետո մկրտության Ս. Ավազանից բերվեց մյուռոնաթափ աղավնին, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալույս մյուռոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը, իսկ Եզրաս, Մովսես, Մարկոս և Վրթանես Սրբազանները կատարեցին եկեղեցու տասնվեց սյուների օծումը: Օծման արարողությանը հաջորդեց Ս. Պատարագը, որը մատուցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ս. Պատարագի ընթացքում Վեհափառ Հայրապետը ռուսաստանաբնակ հայորդիներին ուղղեց հայրապետական իր պատգամը: Նորին Սրբությունը փառք և գոհություն հայտնեց Աստծուն, որ մի նոր տաճար իր դռներն է բացում հավատացյալների առջև. ՙ…Հայոց նոր աղոթավայր է վեր հառել Ռուսիո օրհնյալ հողում, որպեսզի այստեղ իրենց ստեղծագործ ընթացքով ապրող հայորդիք անմասն չմնան հայ եկեղեցիներից բաշխվող աստվածային օրհնությունից, առավել զորացնեն հոգևոր-եկեղեցական կյանքը համայնքի, և եկեղեցու շուրջը համախմբումով ամուր պահեն աստվածասիրությունը, ազգային գիտակցությունն ու հայրենանվիրումը՚: Հայրապետը հորդորեց ներկա հայորդիներին աներեր պահել հավատը, զորեղ` աստվածասեր ու եկեղեցանվեր ոգին և պահպանել նախանձախնդրությունն ու հավատարմությունը հայրերի սրբազան արժեքների հանդեպ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր գնահատանք հայտնեց եկեղեցու բարերարներ Սահակ Կարապետյանին և Վլադիմիր Ղազարյանին: Ս. Հարություն եկեղեցու օծման առիթով Սահակ Կարապետյանին շնորհվեց Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն ՙՍ. Գրիգոր Լուսավորիչ՚ շքանշան, իսկ Վլադիմիր Ղազարյանին` ՙՍ. Ներսես Շնորհալի՚ պատվո բարձր շքանշան: Այս առիթով հրապարակվեցին նաև Հայրապետական սրբատառ կոնդակները:
ՙ…Այսօր առիթ ունենք բերկրաշատ հոգով ջերմ սիրո և գնահատանքի Մեր խոսքը ուղղելու Ձեզ` Դոնի Ռոստովում Ձեր հովանավորությամբ կառուցված Սուրբ Հարություն եկեղեցու օծման առիթով, որ կատարեցինք Մեր զավակների հետ միասնական աղոթասացությամբ: Հավատավոր և որդեսեր Ձեր հոգու ջերմագին փափագով, ի հիշատակ Ձեր վաղամեռիկ որդու` Արթուր Կարապետյանի, կառուցվեց եկեղեցին, որն այսուհետ օրհնություն պիտի բաշխի Ռուսաստանում ապրող Մեր ժողովրդի զավակներին: Հայրենիքում և Սփյուռքում մեր հազարավոր վանքերի ու եկեղեցիների պես Սուրբ Հարությունը ծառայելու է Մեր սիրեցյալ ժողովրդի հոգևոր կյանքի վերազարթոնքին, զորացնելու նրանց հավատարմությունը հանդեպ մեր հայրերի նվիրական ավանդները, մեր սրբազան ժառանգությունը: Ձեր օրհնյալ ընթացքով ու պանծալի գործերով, Դուք բարի օրինակ եք մատուցում հայորդյաց, ովքեր սերնդեսերունդ պիտի գնահատեն Ձեր վաստակը…՚, — ասվում է տիար Կարապետյանին հանձնված կոնդակում:
ՙ…Երկար տարիներ լինելով Ծխական Խորհրդի Ատենապետ, Դուք ազնիվ հոգով ներդրել եք Ձեր ժամանակը, ջանքերն ու կարողությունները, որպեսզի հաղթահարվեն բոլոր դժվարությունները և հայ համայնքը օրհնվի նոր եկեղեցիով: Ձեր երկարամյա, բարի սպասավորությունը և ազնիվ ընծայաբերումները հանուն ծուխի բարգավաճման ու եկեղեցու կառուցման արդարորեն բերել են Ձեզ սերն ու հարգանքը Թեմի հոգևոր սպասավորների ու հավատացելոց՚, — նշվում է Վլադիմիր Ղազարյանին շնորհված հայրապետական կոնդակում:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նաև տարածաշրջանի իշխանություններին` ի դեմս պատարագին ներկա փոխնահանգապետի և մարզի Օրենսդիր ժողովի նախագահ Վիկտոր Դերյաբկինի, ինչպես նաև Ռոստովի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեյմոնին, ովքեր հայ համայնքի հանդեպ բարյացակամ և ուշադիր վերաբերմունքով աջակից են համայնքի ազգային-եկեղեցական կյանքի կազմակերպմանն ու նոր ձեռքբերումների կերտմանը: Այս առիթով Վեհափառ Հայրապետը Օրհնության գիր ընծայեց Դոնի Ռոստովի քաղաքապետ Միխայիլ Չեռնիշովին` Սուրբ Հարություն եկեղեցու կառուցման սրբազան գործում բերած վաստակի համար:
Նորին Սրբությունն օծման առիթով նորակառույց եկեղեցուն ընծայեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնից բերված ՙԱստվածամայրը մանկան հետ՚ նկար:
Ս. Պատարագից հետո Ռոստովի հայ համայնքի կողմից կազմակերպվել էր ճաշկերույթ` ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Նույն օրը երեկոյան Վեհափառ Հայրապետն իր ուղեկից շքախմբի հետ վերադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
- 14:10Լաչինի միջանցքը իրավական ռեժիմ է, իսկ այս նորը սոսկ ճանապարհ է, ոչ ոք այն միջանցք չի կոչում. Արցախցի պատգամավոր
- 13:10Ափսոս, որ չգնահատվեցի իմ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ. պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանն այլևս չի ներկայացնելու Հայաստանն ու եռագույնը
- 12:10Եթե դոլարն էժանանում է, ինչու ապրանքների գները չեն նվազում
- 11:10«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թույլ չի տա կաթվածահար անել խորհրդարանի օրենսդրական աշխատանքը
- 15:1040 մլն դոլարի չարաշահումներ 2018-2021թթ. Երևանի քաղաքապետարանում
- 14:10Ադրբեջանը սպառազինվում է, իսկ Հայաստանում դեռ քննարկում են առաջնագծի վրանները կրպակներով փոխարինելու հարցը
- 13:10Լեռնային Ղարաբաղը չեն ցանկանում հին ձևով քննարկել. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միմյանց մեղադրում են ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզման համար. Коммерсантъ
- 12:10Թշնամին մինչեւ 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիեւին. Մովսես Հակոբյան
- 11:10Նախկին պատգամավոր «Ալրաղացի Լյովիկը» դատապարտվեց 9 տարվա ազատազրկման. դատարանը հրապարակեց դատավճիռը
- 15:10Կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը 2023թ–ի հունվարից կբարձրանան. Փաշինյան
02.07.2022 | 14:10
02.07.2022 | 13:10
02.07.2022 | 12:10
02.07.2022 | 11:10
01.07.2022 | 15:10
01.07.2022 | 14:10
01.07.2022 | 13:10
01.07.2022 | 12:10
01.07.2022 | 11:10
30.06.2022 | 14:10
30.06.2022 | 12:10
30.06.2022 | 11:10
29.06.2022 | 15:10
29.06.2022 | 14:10
29.06.2022 | 13:10
29.06.2022 | 11:10
28.06.2022 | 14:10
28.06.2022 | 13:10
28.06.2022 | 12:10
28.06.2022 | 11:10
27.06.2022 | 15:10
27.06.2022 | 13:10
27.06.2022 | 11:10
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.