Հայաստանի իշխանությունը հատկապես շրջակա միջավայրին ու բնական ռեսուրսներին առնչվող որոշումների ընդունմանը հանրությանը մասնակից դարձնելու հարցում երբեւէ չի դրսեւորել քաղաքական կամք: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ ՙԹրանսփերենսի ինտերնեշնլ՚ հակակոռուպցիոն կենտրոնի եւ ՙՀետաքննող լրագրողներ՚ ՀԿ կազմակերպած ՙՕրհուսը Հայաստանում. գնահատում է հասարակությունը՚ թեմայով մայիսի 20-ի խորհրդակցությանը այս մասին նշեց հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը: ՙԴրանք ընդունվում են փակ դռների հետեւում, եւ հասարակությունը, որպես կանոն, չի մասնակցում այդ որոշումների ընդունմանը, որոշումների մասին իմանում է ավելի ուշ եւ հարկադրված է լինում պայքարել այդ անօրինական որոշումների դեմ՚,- ասաց նա£ Ս.Այվազյանն ընդգծեց, որ Օրհուսի կոնվենցիայի ամբողջական կիրառման համար անհրաժեշտ է, որպեսզի պետական կառույցները ստեղծեն օրենսդրական մեխանիզմներ, որոնք կապահովեն ընդունվելիք որոշումների քննարկման վաղ փուլերին հասարակության մասնակցությունը:
Ըստ Ս.Այվազյանի, ինքը երկու անգամ հաղորդում է ներկայացրել կոնվենցիայի համապատասխանության կոմիտեին Դալմայի այգիների կառուցապատման եւ Թեղուտի հանքավայրի շահագործման խնդիրների վերաբերյալ, եւ երկու դեպքում էլ կոմիտեն գտել է, որ Հայաստանը խախտել է կոնվենցիայի մի շարք դրույթներ£
Բնապահպան Կարինե Դանիելյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում նշեց, որ կոնվենցիան Հայաստանում գործում է£ ՙԴա մեր հենակետն է, մենք փորձում ենք մասնակցել էկոլոգիական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը£ Այլ հարց է, թե որքանով է մեզ դա հաջողվում՚,- ասաց նա, ընդգծելով, որ դեռ չի եղել մի դեպք, երբ դատարանը հօգուտ բնապահպանության որոշում կայացնի:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսն իր հերթին նշեց, որ հունիսի վերջին Մոլդովայում տեղի կունենա կոնվենցիան վավերացրած պետությունների ներկայացուցիչների 4-րդ հանդիպումը£ ՙՄենք պետք է ցույց տանք, որ Հայաստանը լուրջ է վերաբերվում կոնվենցիայի դրույթների իրականացմանը, պետք է գիտակցվի, որ շրջակա միջավայրի պահպանումը առաջին հերթին պետք է Հայաստանին ու նրա քաղաքացիներին՚,- ասաց դեսպանը:
ՙՇրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին՚ (Օրհուսի) կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացվել է 2001թ.:
- 15:33Քաղաքական գործիչները ստիպված կլինեն ավելի մեծ պոպուլիստ լինել, քան Նիկոլը. Միքայել Մինասյան
- 14:10Նահատակված զինվորի հարազատները թույլ չեն տվել Փաշինյանին մոտենալ իրենց զավակի շիրիմին` պահանջելով հեռանալ
- 13:10Արիության մեդալը զինվորի հորը հանձնել է տաքսու վարորդը պայմանավորված վայրում
- 12:10Պարոնայք գեներալներ եւ սպաներ, պատրաստվեք «դատվելու». Արտակ Զաքարյան
- 11:10Երբեք չենք հրաժարվելու պահանջատիրությունից․ Հայ մայրերի ուղերձն աշխարհին Ծիծեռնակաբերդից
- 15:10Լեռնային Ղարաբաղ. Հակամարտության ռենտգենային պատկերը. Politique Internationale-ի հարցազրույցը Էդվարդ Նալբանդյանի հետ
- 14:10Օնիկ Գասպարյան-Նիկոլ Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում․ Հրանտ Բագրատյան
- 13:10Իսկ գիտե՞ք, թե այսօրվա պաշտոնյաներից քանիսն ունեն դղյակներ․Yerevan.Today
- 12:10Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար. mediaport
- 11:10Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում
19.04.2021 | 15:33
19.04.2021 | 14:10
19.04.2021 | 13:10
19.04.2021 | 12:10
19.04.2021 | 11:10
17.04.2021 | 15:10
17.04.2021 | 13:10
17.04.2021 | 12:10
17.04.2021 | 11:10
16.04.2021 | 15:10
16.04.2021 | 14:10
16.04.2021 | 13:10
16.04.2021 | 12:10
16.04.2021 | 11:10
15.04.2021 | 15:10
15.04.2021 | 13:10
15.04.2021 | 12:10
15.04.2021 | 11:10
14.04.2021 | 15:10
14.04.2021 | 14:10
14.04.2021 | 13:10
14.04.2021 | 12:10
14.04.2021 | 11:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 14:10
13.04.2021 | 13:10
13.04.2021 | 13:10
13.04.2021 | 12:10
13.04.2021 | 11:10
13.04.2021 | 11:10
12.04.2021 | 14:10
12.04.2021 | 13:10
12.04.2021 | 12:10
12.04.2021 | 11:10
10.04.2021 | 15:10
10.04.2021 | 14:10
10.04.2021 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.