Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրան դոնոր կազմակերպությունների միջազգային համաժողովին մասնակցելու համար և նշել. «Այս մեծ հավաքի կազմակերպումը պայմանավորված է այն հանգամանքով, որ փախստականների խնդիրը դեռևս մեր օրակարգի ամենալուրջ հարցերից մեկն է, և նաև միջազգային համադրումները ցույց են տալիս, որ 1000 բնակչին ընկնող փախստականների քանակով Հայաստանն աշխարհում դեռևս բավական բարձր տեղ է զբաղեցնում: Համոզված եմ, որ Ձեր մասնակցությունը դոնոր կազմակերպությունների այսօրվա համաժողովին իր նպաստը կբերի, որ մենք կարողանանք արդյունավետ ճանապարհներ գտնել և այդ խնդիրները լուծել»:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ ծավալված համագործակցությունից և նշել, որ իր այցի նպատակը միջազգային համերաշխությունը վկայելն է: Նա բարձր է գնահատել փախստականների ինտեգրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը: Տեղեկացնելով, որ ինքն անձամբ այցելել է փախստականների ընտանիքներ և ծանոթացել նրանց ծանր կենսապայմաններին, պարոն Գուտերեշը միաժամանակ հույս է հայտնել, որ կառավարության հետ գործակցությունը կնպաստի ոլորտում առկա խնդիրների, մասնավորապես, փախստականների կարգավիճակին և ապաստանի տրամադրմանն առնչվող հարցերի լուծմանը:
Վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության իրականացրած միջոցառումները փախստականների խնդիրների լուծման ու հիմնական իրավունքների ապահովման ուղղությամբ: Նա, մասնավորապես, անդրադարձել է փախստականներին կացարաններով ապահովելու և նրանց ինտեգրմանը նպաստելու նպատակով ձեռնարկված քայլերին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փախստականների բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի համաֆինանսավորման և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է եղել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի կողմից Լեռնային Ղարաբաղում փախստականներին օժանդակություն տրամադրելու խնդրին:
Այնուհետև վարչապետը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ մասնակցել է «1988-92թթ. ընթացքում Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանում բնակություն հաստատած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի համաֆինանսավորման և հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության» թեմայով միջազգային համաժողովին:
Իր ելույթում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր էլ փախստականների շրջանում խիստ բարձր է մշտական կացարանով չապահովվածների քանակը, ավելի սուր է արտահայտված աղքատությունը, շուրջ 2-3 անգամ բարձր է գործազրկության մակարդակը: Պատահական չէ, որ փախստականները ՀՀ կառավարության կողմից հաստատված Աղքատության կրճատման ռազմավարությունում ընտրված են որպես առանձին թիրախային խումբ, իսկ նրանց մշտական կացարանով ապահովելը մշտապես գտնվել է և շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում»:
Կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը փախստականների խնդիրներին. «Վերջին շրջանում տարբեր տարածաշրջաններում առաջացող քաղաքական լարվածությունը, զինված հակամարտությունները ինչպես նաև բնական աղետները առաջացնում են փախստականների նորանոր հոսքեր: Բնական է նաև համաշխարհային հանրության ուշադրությունն այդ նոր օջախներում հայտնված մարդկանց կարիքներին: Մենք ակնկալում ենք, որ համաշխարհային հանրության ուշադրությունից դուրս չեն մնա ավելի վաղ ծագած հիմնախնդիրները, որոնցից է Հայաստանի փախստականների հիմնախնդիրը»:
- 15:17Դատախազությունը՝ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին
- 14:10«Օնիկ Գասպարյանը 36 ժամ ունի՝ կատարելու Գլխավոր շտաբի պետի իր պարտականությունները». Թևան Պողոսյան
- 13:10Ինչու Փաշինյանը հայտարարեց կառավարման կիսանախագահական ձեւին անցնելու անհրաժեշտության մասին
- 12:10Չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավորությունն է
- 11:10Ի՞նչ է նշանակում՝ սխալ զեկուցել, իսկ եթե պատերազմի ժամանակ «սխալ զեկուցեին», սա մանկական թոթովանք է, անգամ սերժանտներն են ծիծաղում․«Հրապարակ»
- 15:10Սյունիքի հողերը վարձակալության տալու գործով 40.8 մլն դրամի վնաս է վերականգնվել
- 14:10Ռուսաստանը հրաժարվել է Երևանում ռուս-հայկական համալսարանի աշխատանքի մասին համաձայնագրից
- 13:1041-ամյա տղամարդը 1 մլն դրամ է պահանջել զինծառայողի մորից՝ որդուն գտնելու և Հայաստան տեղափոխելու համար.ՔԿ
- 12:10Ադրբեջանի հրաժարումը ռազմագերու կարգավիճակ տալ գերեվարված հայ զինվորներին՝ իրավունքի կոպտագույն խախտում է. Արցախի ԱԳՆ
- 11:10Օնիկ Գասպարյանն այդ հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների դրդմամբ
03.03.2021 | 15:17
03.03.2021 | 14:10
03.03.2021 | 13:10
03.03.2021 | 12:10
03.03.2021 | 11:10
02.03.2021 | 14:10
02.03.2021 | 13:10
02.03.2021 | 12:10
02.03.2021 | 11:10
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.