Մայիսի 17-ին սկսվեց Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի պաշտոնական այցը Հայաստան:
Հանդիպումները խորհրդարանում սկսվեցին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի առանձնազրույցով:
Ողջունելով Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Հայաստան այցելելու համար եւ նշեց, որ նրա այցը հայ-հունգարական միջխորհրդարանական կապերի զարգացման նոր հեռանկարներ է բացում: ԱԺ նախագահի համոզմամբ պարոն Կյովերի այցը կնպաստի նաեւ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը եւ զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Հունգարիայի հետ փոխգործակցության ակտիվացումը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ուղղություններով: ՙՀայաստանը կարեւորում է Եվրոպայի հետ ինտեգրումը եւ այն մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է՚,-նշեց ԱԺ նախագահը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Լասլո Կյովերը նշեց, որ առաջին անգամ է պաշտոնական այցով Հայաստան այցելում Հունգարիայի խորհրդարանի նախագահ եւ համոզմունք հայտնեց, որ իր այցը կնպաստի ոչ միայն խորհրդարանների միջեւ համագործակցության խորացմանը, այլեւ միջպետական կապերի զարգացմանը: Նա նույնպես անհրաժեշտ համարեց երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում` ընդգծելով, որ համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորեցին միջազգային կառույցներում համագործակցության խորացումը, խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Այս համատեքստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ հակամարտությունները պետք լուծվեն խաղաղ բանակցությունների արդյունքում եւ պատերազմը 21-րդ դարում խնդիրների լուծման հնարավորություն չէ: Համաձայնելով Հովիկ Աբրահամյանի հետ Լասլո Կյովերը հույս հայտնեց, որ տարածաշրջանային բոլոր խնդիրների լուծումները կտրվեն խաղաղ, բանակցային ճանապարհով` բացառելով ռազմական միջամտությունը: Կողմերը համակարծիք էին, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձեւաչափ պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը:
- 15:10Թոշակառուների անվան տակ աջակցում են օլիգարխներին․ Սուրեն Պարսյանը՝ անկանխիկ վճարման դեպքում 10% հետվճարի ծրագրի մասին
- 14:10Մեր պրոֆեսիոնալ ոստիկանները պետք է ընտրեն՝ կա՛մ իրենք «մեխի գլուխ» են, կա՛մ ստում են
- 13:14Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մտնել դահլիճ․ Ի՞նչ էր կատարվում Մարիոթի ներսում
- 12:10Քրեական հեղինակությանը մեղադրանք է առաջադրվել «Գորիս» ՔԿՀ-ում խմբավորում ստեղծելու և կալանավորներին ու դատապարտյալներին ղեկավարելու համար
- 11:10Աստված մի արասցե, եթե դատարանը որոշի կալանավորել Ա. Գալեյանին, ապա տեսանյութ եմ հրապարակելու
- 14:10Իշխանությունը գործը տանում է դեպի նոր մարտի 1․ Արծվիկ Մինասյան
- 13:10Ուկրաինայի պատերազմը ազդանշան է ողջ աշխարհին՝ հրաժարվելու հանածո վառելիքից. Անտոնիու Գուտերիշ
- 12:10Պուտինն անձամբ մերժել է ՀՀ ՀԱՊԿ զորքեր մտցնելու Փաշինյանի խնդրանքը․ աղբյուր
- 11:10«Դիմադրություն» շարժումը հանդիպում է պահանջել Հայաստան ժամանող Լիտվայի նախագահից. Նիկոլ Փաշինյանն այլեւս լեգիտիմ չէ
- 15:10Բացառված չէ ադրբեջանական կապիտալի ներթափանցումը Հայաստան՝ Shell ընկերության միջոցով
20.05.2022 | 15:10
20.05.2022 | 14:10
20.05.2022 | 13:14
20.05.2022 | 12:10
20.05.2022 | 11:10
19.05.2022 | 14:10
19.05.2022 | 13:10
19.05.2022 | 12:10
19.05.2022 | 11:10
18.05.2022 | 15:10
18.05.2022 | 13:10
18.05.2022 | 12:28
18.05.2022 | 11:10
17.05.2022 | 14:10
17.05.2022 | 13:10
17.05.2022 | 12:10
16.05.2022 | 15:10
16.05.2022 | 14:10
16.05.2022 | 13:10
16.05.2022 | 12:10
16.05.2022 | 11:10
14.05.2022 | 14:10
14.05.2022 | 13:10
14.05.2022 | 12:08
14.05.2022 | 11:10
13.05.2022 | 14:10
13.05.2022 | 12:10
13.05.2022 | 11:10
12.05.2022 | 15:10
12.05.2022 | 14:10
12.05.2022 | 13:10
12.05.2022 | 12:10
12.05.2022 | 11:10
11.05.2022 | 15:10
11.05.2022 | 13:10
11.05.2022 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.