Հայաստանի հանրապետութեան նախագահը թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին քաղաքականութիւններու ուղղութիւններուն վրայ յայտարարողական մակարդակով նշանակալի մօտեցումներ ցուցաբերեց։
Ներքին հարթութեան վրայ բնականաբար խօսքը կը վերաբերի ՀԱԿ-ի հետ սկսուած բաց երկխօսութեան, ինչպէս պիտի բնութագրէր երկրի առաջին նախագահը։ 1 մարտի դէպքերուն բացայայտումի հաւաստիացումը, «Ազատութիւն» հրապարակի տրամադրումն ու քաղաքական բանտարկեալներու տակաւ ազատ արձակումը ներքին դաշտին մէջ լճացած որոշ իրավիճակներ փաստօրէն ալեկոծեցին։ Քաղաքական վերլուծաբաններ նախագահին քայլը որակեցին ճատրակի քարի շարժում, որ կը ստիպէ հակառակորդին հակաշիռ քայլով հակազդել։ Երկրի առաջին նախագահն է, որ առիթը պատեհ նկատեց իր ստեղծած անել փակուղիէն դուրս գալու, յայտարարելու համար որ բաց երկխօսութիւն տեղի կ՛ունենայ իշխանութեան եւ ընդդիմութեան միջեւ ինչ որ ,ըստ իրեն, «մեր երազած պետութիւնն է»։
ՀԱԿ-ի առաջնորդին երազները կրնան շատ շուտով յօդս ցնդիլ, մանաւանդ որ յայտարարութիւնը քաղաքական առարկայական ու ճշգրիտ գնահատական տալէ աւելի փակուղիէ դուրս գալու միջոցի համար առիթը լիարժէք օգտագործելու համոզումը կը փոխանցէ։ Այն փակուղին, ուր ինքզինքն ու իր շարժումը առաջնորդած էր Տէր-Պետրոսեան առաւելապաշտ եւ մեղմ ըսելաձեւով՝ ոչ կառուցողական պահանջներ առաջադրելով։ Կասկածէ վեր է, որ ՀԱԿ-ի զանգուածը լուրջ հարցականներու առջեւ է զինք առաջնորդողներուն հետապնդած բուն նպատակները հասկնալու եւ ապակողմնորոշուած ըլլալու տեսակէտէն։ Արմատական ընդդիմութեան մօտ նկատուած փոփոխութիւնները ոճային չեն. բովանդակային են՝ համատարած համոզումով։
Արտաքին քաղաքականութեան ուղղութիւններու վրայ ի հարկէ արցախեան թղթածրարին եւ հայ-թուրք յարաբերութիւններուն կը վերաբերին նախագահ Սարգսեանի կատարած յայտարարութիւնները։ Եւ եթէ առաջինի պարագային հիմնական նորութիւն չկայ, ապա երկրորդին պարագային կա՛յ։ Հետեւեալն է.-Հայ-թրքական հաշտեցման գործընթացը կրնայ սկսիլ այն ժամանակ, երբ Թուրքիան ճանչնայ Հայոց Ցեղասապանութիւնը։ Առանց ճանաչման հաշտեցում չի կրնար ըլլալ։
Յայտարարութիւնը պէտք չէ շփոթ ստեղծէ նախ ներհայկական դաշտին մէջ. Նոյն հարցազրոյցին մէջ նախագահ Սարգսեան փորձած է կանխել շփոթը։ Այս չի նշանակեր, որ յարաբերութիւններու հաստատման գործընթացն ու հաշտեցման գործընթացը նոյն բաներն են։ Այս շփոթի կանխումը սակայն ներհայկական դաշտէն առաջ թրքական շահարկումի փորձերը կանխարգիլելու կը միտի։ Անգարան ամենայն հաւանականութեամբ պիտի շահարկէ յայտարարութեան առաջին բաժինը, բարձրաձայնելու համար, որ Երեւանը նախապայմանային մօտեցում ունի յարաբերութիւններու բնականոնացման համար։
Տրամաբանութեան շղթային իրերայաջորդ օղակները կը սկսին յարաբերութիւներու հաստատումով եւ կը շարունակուին հաշտեցման գործընթացով։ Յարաբերութիւնները արգելակողը նախապայմանային լեզուող խօսող Թուրքիան է։ Այժմ կը յայտարարուի, որ եթէ նոյնիսկ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատուին հաշտեցումը չի կրնար ըլլալ առանց Ցեղասպանութեան ճանաչումին։
Հաշտեցումին համար Ցեղասպանութեան ճանաչումը բաւարար չէ։ նախագահ Ուիլսընի իրաւարար վճիռի 90-ամեակին առիթով նախագահ Սարգսեան կը խօսէր Սեւրի պայմանագրին եւ իրաւարար վճիռին իրաւական այժմէականութեան մասին։ Հաշտեցման գործընթացը կրնայ սկսիլ միայն, երբ ճանաչումէն ետք իրաւական այժմէականութիւն ներկայացնող հատուցման թղթածրարը ամբողջանայ։ 100-ամեակէն առաջ հարկ է համապետական եւ համահայկական տարողութիւններով յստակացնել հաշտեցման գործընթաց սկսելու մեր նախապայմանները։
Շահան Գանտահարեան
«Ազդակ» գլխաւոր խմբագիր
- 14:10Մեր պրոֆեսիոնալ ոստիկանները պետք է ընտրեն՝ կա՛մ իրենք «մեխի գլուխ» են, կա՛մ ստում են
- 13:14Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մտնել դահլիճ․ Ի՞նչ էր կատարվում Մարիոթի ներսում
- 12:10Պուտինն անձամբ մերժել է ՀՀ ՀԱՊԿ զորքեր մտցնելու Փաշինյանի խնդրանքը․ աղբյուր
- 11:10«Դիմադրություն» շարժումը հանդիպում է պահանջել Հայաստան ժամանող Լիտվայի նախագահից. Նիկոլ Փաշինյանն այլեւս լեգիտիմ չէ
- 15:10Բացառված չէ ադրբեջանական կապիտալի ներթափանցումը Հայաստան՝ Shell ընկերության միջոցով
- 13:10Ալեն Սիմոնյանը չի պարզաբանում, թե ինչպես է իշխանությունը տեսնում Ղարաբաղի վերջնական կարգավիճակը. Azatutyun.am
- 13:10Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ առաջնորդների համատեղ հայտարարությունը
- 11:10Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել ՌԴ-ի, Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի 2020թ. նոյեմբերի 9-ին, և 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին
- 13:10Մոսկվա՞, թե՞ Բրյուսել
- 12:106-կետանոց Նիկոլ Փաշինյանը․ նա Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. Անդրանիկ Թեւանյ
20.05.2022 | 15:10
20.05.2022 | 14:10
20.05.2022 | 13:14
20.05.2022 | 12:10
20.05.2022 | 11:10
19.05.2022 | 14:10
19.05.2022 | 13:10
19.05.2022 | 12:10
19.05.2022 | 11:10
18.05.2022 | 15:10
18.05.2022 | 13:10
18.05.2022 | 12:28
18.05.2022 | 11:10
17.05.2022 | 14:10
17.05.2022 | 13:10
17.05.2022 | 12:10
16.05.2022 | 15:10
16.05.2022 | 14:10
16.05.2022 | 13:10
16.05.2022 | 12:10
16.05.2022 | 11:10
14.05.2022 | 14:10
14.05.2022 | 13:10
14.05.2022 | 12:08
14.05.2022 | 11:10
13.05.2022 | 14:10
13.05.2022 | 12:10
13.05.2022 | 11:10
12.05.2022 | 15:10
12.05.2022 | 14:10
12.05.2022 | 13:10
12.05.2022 | 12:10
12.05.2022 | 11:10
11.05.2022 | 15:10
11.05.2022 | 13:10
11.05.2022 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.