2012 թվականին Ֆրանսիայի և Ամերիկայի հայերը համայնական մի մարտահրավեր ունեն. ամեն ինչ անել կանխելու համար իրենց խաբեբա նախագահների վերընտրությունը:
Ոչ Նիկոլա Սարկոզին, ոչ էլ Բարաք Օբաման չկատարեցին հայ ընտրողներին տված իրենց խոստումները: Ֆրանսիայի նախագահը չկատարեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծին աջակցելու իր հանձնառությունը, իսկ ամերիկյան ղեկավարը խախտեց Ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը:
Օբամայի դրժած խոստումների երկար շարանը հանրահայտ է, սակայն քչերը գիտեն Սարկոզիի խաբեության մասին: 2001 թվականի հունվարի 29-ին նախագահ Ժակ Շիրակը օրենքով հաստատեց 1998 թ. մայիսի 29-ին Ազգային ժողովի և 2000 թ. նոյեմբերի 7-ին Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը: Այնուհետև հայ համայնքը խնդրագիր ներկայացրեց Ֆրանսիայի կառավարությանը` Հայոց ցեղասպանության ժխտման համար սահմանել 45000 եվրոյի չափով տուգանք և 5 տարով ազատազրկում` համանման հրեական Հոլոքոստի ժխտման քրեականացման օրենքին:
Այս տրամաբանական ակնկալիքը լուրջ բանավեճի վերածվեց` Ֆրանսիայի վրա թուրքական ճնշման և որոշ ֆրանսիացի մտավորականների հակադրության պատճառով, որոնք համառորեն պաշտպանում էին խոսքի ազատությունը: Այս պայմաններում, Ֆրանսիայի կառավարությունը փորձում էր կանխել սույն հարցի վերաբերյալ քվերարկությունը Ազգային ժողովում:
Ֆրանսիացի մտավորականները, որոնք առարկում էին այս օրենքի դեմ, նկատի ունենալով խոսքի ազատության սահմանափակումը, անտեսում էին այն փաստը, որ 1990 թվականից Ֆրանսիայում նման մի օրենք գոյություն ուներ` Հոլոքոստը ժխտողներին պատժելու համար: Մյուս կողմից, թուրք ուրացողների առաջ քաշած առարկությունները լրիվ անհեթեթ էին: Թուրք բռնակալ ղեկավարները ոչ մի իրավունք չունեին խոսքի ազատության դաս տալ ֆրանսիացիներին, երբ իրենց սեփական երկրում ձերբակալում են լրագրողներին, գրաքննության ենթարկում լրատվամիջոցներն ու արգելում Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Դժբախտաբար, որոշ բարեմիտ, սակայն միամիտ հայեր և նրանց առաջադեմ թուրք ընկերները ևս ընդդիմացան առաջարկվող օրենքին, դրանով իսկ ակամա աջակցելով թուրքական ժխտողականությանը: Նրանք դեմ էին արտահայտվում այս օրինագծին` Հայոց ցեղասպանության ճանաչումն արգելող թուրքական Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը հավասարեցնելով Ցեղասպանության ժխտման քրեականացման առաջարկվող ֆրանսիական օրենքին: Սա անհեթեթ համեմատություն է, քանի որ թուրքական օրենքով հանցագործություն է համարվում Հայոց ցեղասպանության մասին ճշմարտություն ասելը, մինչդեռ ֆրանսիական օրենքով հանցագործություն է համարվում դրա մասին ստելը: Ինչո՞ւ առաջադեմ թուրքերն ու ֆրանսիացի մտավորականները, որոնք պնդում էին, թե աջակցում են խոսքի ազատությանը, չէի՞ն առարկել Հոլոքոստի ժխտումը քրեականացնող համանման ֆրանսիական օրենքին: Արդյո՞ք այդ օրենքը նաև չի սահմանափակում խոսքի ազատությունը: Ինչո՞ւ Հայոց ցեղասպանության զոհերը հավասարապես պաշտպանված չլինե՞ն ֆրանսիական օրենքի առաջ:
Երկարատև քննարկումներից և ձգձգումներից հետո Ֆրանսիայի Ազգային ժողովը 2006 թ. հոկտեմբերի 12-ին վավերացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը և այն ուղարկեց Սենատ, որտեղ վերջինս սառեցված մնաց մինչև անցյալ շաբաթ:
Մինչ Սարկոզին նախագահի թեկնածու էր, նա շարունակաբար խոստանում էր աջակցել այդ օրենքի ընդունմանը Ֆրանսիայի Սենատում: Սակայն որպես նախագահ, նա ամբողջովին փոխեց իր դիրքորոշումը և հակադրվեց դրան: Շառլ Ազնավուրի և Ֆրանսիայի ազդեցիկ հայ համայնքի կողմից խիստ քննադատության ենթարկվելուց հետո, և գիտակցելով, որ հաջորդ տարվա նախագահական ընտրություններում նա շատ հետ է իր հավանական հակառակորդների վարկանիշից, նախագահ Սարկոզին վերջերս հանդիպեց մի քանի հայտնի ֆրանսահայերի հետ և խոստացավ չխոչընդոտել օրինագծի ընդունմանը Սենատում: Սակայն դա անբավարար էր և մի քիչ ուշացած: Թուրքիայի ղեկավարների կրկին սանձազերծած ուժեղ քարոզչությունից հետո, Ֆրանսիայի կառավարությունը հանձնարարել էր Սենատում մեծամասնություն կազմող Սարկոզիի կուսակցությանը (Ժողովրդական շարժման միություն) հակադրվել այդ օրինագծին: Մայիսի 4-ին, երեք ժամ տևած քննարկումներից հետո, Սենատը ձայների 196-74 հարաբերակցությամբ մերժեց օրակարգում պահել օրինագիծը:
Այս օրինագծի համար պայքարը ամենևին էլ չի ավարտվել: Այժմ ֆրանսահայերը, օգտվելով հարցախույզերում նախագահ Սարկոզիի ցածր վարկանիշից, պետք է իրենց ուժերը համախմբեն ֆրանսիացի ընտրողների մեծամասնության հետ` հաջորդ տարվա նախագահական ընտրություններում Սոցիալիստական կուսակցության թեկնածուին աջակցելու համար, ինչպես որ ամերիկահայերն են պատրաստվում ընդդիմանալ նախագահ Օբամային 2012 թ. ընտրություններում:
Ֆրանսիայի արդարադատության նախարարը, փորձելով գալիք ընտրություններում վերջնականապես չվանել ֆրանսահայ ընտրողներին, առաջարկել է հայերից և նախարարության պաշտոնյաներից կազմված մի համատեղ հանձնաժողով ստեղծել, որը դատարանների ուշադրությանը կներկայացնի Ցեղասպանության ժխտման դեպքերը: Սա ողջունելի քայլ է և համապատասխանում է Հոլոքոստի վերաբերյալ գոյություն ունեցող հանձնաժողովին, սակայն ֆրանսահայերը, այնուամենայնիվ պետք է համառորեն պնդեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ունենալու վրա:
Քանի քաղաքական գործիչները, թե’ Ֆրանսիայում, թե’ Միացյալ Նահանգներում, վատ համբավ ունեն իրենց խոստումները դրժելու մեջ, ապա երկու երկրներում էլ հայերը կարող են իրենց նպատակներին հասնել միայն իրենց ռեսուրսները միավորելով և ընտրողների համախմբված բլոկ ձևավորելով, որպեսզի սատարեն իրենց քաղաքական կողմնակիցներին և հակազդեն հակառակորդներին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.` Ռ.Ավագյանի
- 11:10Բաքվում պահվող Արցախի նախկին ու ներկա բարձրաստիճան այրերը պարբերաբար կապի մեջ են Շահրամանյանի հետ․ Գալստյան
- 16:04ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է դարձրել Երուսաղեմի Հին քաղաքի «Կովերի պարտեզի» շուրջ վեճին
- 15:13Արտահանվող տոննաներով ձկներն ու գյուղմթերքը թող Արայիկ Հարությունյանը գնի․ «Հրապարակ»
- 15:11Ադրբեջանական թերթը հարձակվում է Սասունյանի վրա՝ լոբբինգի վրա Ադրբեջանի վատնած միլիարդների մասին հայտարարելու համար
- 15:10Փաշինյանը հույսը դրել է երրորդ կողմի վրա՝ որևէ երաշխիք չստանալով և նրանց հետ բանակցային tradeoff չունենալով. Օսկանյան
- 14:10Ռուսաստանից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան շարունակվում է․ փոխնախարար
- 13:10Թուրքիան ՌԴ-ին ավելի ու ավելի շատ ապրանքներ է մատակարարում, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով. FT
- 12:10Եթե Եվրոպան հարաբերությունները վերականգնելու առաջարկ անի, Ռուսաստանը 10 անգամ կմտածի․ Լավրով
- 11:10Մանվել Գրիգորյանն ու նրա կինը մեղավոր են ճանաչվել. պետբյուջե կբռնագանձվի շուրջ 2 մլրդ դրամ, 8 ավտոմեքենա
- 15:10Ինչպես է բերման ենթարկվում «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին. Ոստիկանության տեսանյութը
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
23.11.2023 | 12:10
23.11.2023 | 11:10
22.11.2023 | 14:10
22.11.2023 | 13:10
22.11.2023 | 12:10
22.11.2023 | 11:10
21.11.2023 | 15:10
21.11.2023 | 13:10
21.11.2023 | 12:10
21.11.2023 | 11:10
20.11.2023 | 15:10
20.11.2023 | 14:10
20.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.