Ֆեյսբուքում ինչեր ասես որ չես տեսնի՝ խմբեր, նախաձեռնություններ, միջոցառումներ, հիմա էլ՝ հարցեր կարող ես տալ ում ուզում ես. Ահարոն Ադիբեկյանը հանգստի պիտի գնա, անելիք չունի: Մի խոսքով՝ ֆեյսբուքահայերին կարիք չկա պատմելու՝ ինչ կա-չկա տարածքում: Իսկ ով ծանոթ չի, ուղղակի ասեմ, որ դա մի վիրտուալ տարածք է, որտեղ կարող ես վիրտուալ անել ամեն ինչ, ինչն առնչվում է ինֆորմացիայի տարածմանը, շփմանը, քարոզին, գովազդին, սոցհարցումներին, նույնիսկ՝ գաղափարախոսության ձևավորմանը: Ֆեյսբուքը խայտաբղետ է և Հայաստանում օգտագործվում է հայավարի, այսինքն՝ քամվում է նրանից ինչքան հնարավոր է շատ: Ու կոմերցիոն, մշակութային, քաղաքական, քաղաքացիական ու մարդասիրական նախաձեռնությունների խաչուղիներում երեկ հանդիպեցի մի միջոցառման, որը սիրային ոլորտից էր:
«ՕԳՆԵՔ ԳՏՆԵԼ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԱԾ ԱՂՋԿԱՆ…
Այսօր երթուղայինում տեսել եմ ՆՐԱՆ ու շատ եմ հավանել: Մի քիչ էշ եմ եղել ու մի քիչ էլ հարմար չէր… Չեմ ծանոթացել…
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՕԳՆԵՔ ԳՏՆԵԼ ԻՐԵՆ:
Ես իրեն տեսել եմ «55» համարի երթուղայինում, 19:45-ի սահմաններում (մայիսի 7-ին): Նա ուներ գեղեցիկ կապույտ աչքեր….
…Երբ երթուղայինից դուրս էի գալիս… Դուռը մոռացա փակել` ուղեղս ու հոգիս դեռ մնացել էին ԻՐ հետ…
…Խնդրում եմ, տարածեք այս «Event»-ը… գուցեև նա տեսնի… գուցե պատասխանի… գուցե տեսնի, բայց համարի, որ հիմարություն եմ անում… բայց ես ՀՈՒՍՈՎ եմ… որ կտեսնի ու կարձագանքի…
Ամեն դեպքում` ՇԱ՜Տ ԿՈՒԶԵԻ ԻՐ ՀԵՏ ՆՈՐԻՑ ՀԱՆԴԻՊԵԼ: Անչափ շնորհակալ կլինեմ բոլորից, ով ինչ-որ կերպ կօգնի Ինձ ԻՐԵՆ գտնելու հարցում», — գրել էր «Օգնեք գտնել» օգտատերը՝ ընկերոջից խնդրելով նրա կոմերցիոն հաշիվը: Սա, իհարկե, ֆեյսբուքահայերի աչքից չէր կարող վրիպել, քանի որ բոլորն էլ վառված են ֆեյսբուքյան զանազան կոմերցիոն «event»-ներից, ու մարդիկ բաժանվեցին երկու խմբի՝ հավատացողներ ու քմծիծաղ տվողներ, յանի՝ «գիտենք, ախպեր ջան, մենք էդ խաղերը վաղուց խաղացել անցել ենք»: Ես հավատացողներից եմ, քանի որ ուզում եմ մարդկանց մեջ տեսնել լավը, ու մինչև հակառակի մեջ չեմ համոզվում՝ գերադասում եմ վստահել:
Մանավանդ, տրամաբանորեն ի՞նչ կարող է անել այդ տղան, ո՞նց կարող է օգտագործել էդ ամենը, «event»-ը եթե շատ մասնակից ունի, այլևս թույլ չի տալիս նամակներ գրել «բիրիքով», ինչի համար սովորաբար բացվում են խմբերն ու «event»-ները: Մի խոսքով, ես հավատում եմ էդ տղային: Երեկ գիշեր զրուցեցի նրա հետ իր իրական անուն ազգանունով էջից, համոզվեցի որ իրական տղա է ու իրական աղջկա է փնտրում, մի քանի խորհուրդ տվեցի նրան ու խոստացա պատմել իր մասին:
— Ինչի՞ չես ներկայանում քո իսկական անունով, նկարով, ինչի՞ ես մտածում, որ էդ աղջիկը, առանց քո նկարը տեսնելու, կարող է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, և ինչ տղա է փնտրում իրեն: Եթե բացահայտվես, պարզ լինես, ավելի հեշտ կգտնես:
— Եթե բացահայտվեմ, հաստատ կսկսեն շատերը գրել՝ պատեհ-անպատեհ… Վստահ եմ… Չեմ ուզում այդպես լինի… Ամեն դեպքում ամեն ինչ զարգացման փուլում է… Եթե այս կերպ չստացվի, կանցնեմ այլ մեթոդների
— Բայց ինչի՞ չես ուզում նկարդ դնել, վախենում ես՝ ձեռ առնե՞ն:
— Իրականում ինձ լրիվ այլ տեղերից… լրիվ այլ կերպ են ճանաչում… Ես ունեմ այլ աշխատանք… Հաստատ խնդիրներ է առաջացնելու… Ես վստահ եմ…
— Բայց աղջիկը կարող է վիրտուալ տարածքում չի բնակվում, դրա մասին մտածե՞լ ես, ո՞նց կիմանա էս ամենի մասին էդ դեպքում: Լավ չի՞ լինի, որ երթուղայինում հայտարարություն կպցնես կամ կանգնես սպասես էդ նույն կանգառում:
— Դե, եթե տարածվի Ֆեյսբուքում, երևի այնպես կլինի, որ արդյունքում լուրերով էլ կտարածվի, «event»-ի մասին այնքան կխոսեն, որ անկախ ամեն ինչից՝ այդ լուրը կհասնի նրա ականջին: Իսկ երթուղայիններում… մտածել եմ իհարկե, ուզում եմ հայտարարությունը կպցնել այսպես. «Եթե Դու ունես կապույտ աչքեր, եթե Դու օգտվում ես այս երթուղուց, և եթե Դու օգտվել ես այս երթուղուց մայիսի 7-ին, ապա գրանցվիր Facebook-ում` այնտեղ Քեզ սպասում են»:
— Ավելի լավ է հեռախոսահամար թող: Բա որ գտնես, ու պարզվի, որ ինքը սիրած ունի, ի՞նչ կանես:
— Դե ոչինչ.. Եթե սիրած ունի… Փոխադարձ սեր է, և երջանիկ են, ես չեմ խառնվի…
— Իսկ էդ աղջիկը քեզ նայե՞լ է, դու զգացե՞լ ես ինչ-որ բան իր կողմից:
— Ինքը ինձ էր թաքուն նայում, ես՝ իրեն… Ես վստահ եմ, եթե ինքը տեսնի, իմանա, որ իրեն ման եմ գալիս, մի ձևով կկապվի, հաստատ կարձագանքի… Ես կուզեի պարզապես՝ հնարավորինս մեծ մասշտաբով տարածել էլեկտրոնային դաշտում..
Շատ գեղեցիկ պատմություն է… Ուզում եմ էս տղան Ֆեյսբուքով գտնի աղջկան, հավանեն իրար, ուզում եմ գոնե մի ֆեյսբուքյան նախաձեռնություն տեղափոխվի ռեալ կյանք, դառնա իրականություն, ուզում եմ լինի այնպես՝ ոնց ուզում է իմ աղջկա տարիքի էս տղան:
«Ապրեք բոլորդ, ով ինձ աջակցում է… Եթե բանը հասնի դրան, բոլոր «Event»-ի մասնակիցներդ հրավիրված կլինեք հարսանիքի… ու թող սա լինի միակ գովազդը…», խոստանում է տղան:
Ասեմ, որ նրան աջակցում է 965 ֆեսյբուքահայ:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.