Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում ստեղծված նախընտրական իրավիճակը գյուղի բնակիչներին Սարոյան եղբայրների մասին պատմող ֆիլմն է հիշեցնում` փոքր-ինչ այլ ենթատեքստով: Բանն այն է, որ գյուղապետի պաշտոնի համար ընտրապայքարի մեջ են մտել Միսակյան եղբայրները», տեղեկացնում է «Ժամանակ»-ը` շարունակելով. «Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ եղբայրներն իրենց թեկնածությունը դրել են 3-րդ թեկնածուի ձայները խլելու համար: Այնինչ, երբ անձամբ ծանոթացանք ստեղծված իրավիճակին` ճիշտ հակառակ պատկերը ստացանք: Երկու եղբայր միմյանց դեմ մրցակցում է դեռ 2004 թ.-ից, ընդ որում` այդ ընտրապայքարում 3-րդ թեկնածուի բացակայությամբ»:
Գործող գյուղապետ Նշան Միսակյանը թերթի թղթակցի հետ զրույցում, այս տարիների ընթացքում կատարված աշխատանքներից խոսելիս, առանձնացրել է գազաֆիկացման աշխատանքները, ինչի արդյունքում գազը մտել է գյուղ, և բնակչության 70 տոկոսն արդեն ցանկանում է տները գազաֆիկացնել: Իսկ վերընտրվելուց հետո, ինչպես նշել է Միսակյանը, ձեռնամուխ կլինի մանկապարտեզի խնդիրը լուծելուն, որը կապիտալ վերակառուցման կարիք ունի: Թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում եղբոր ընտրվելու հնարավորությունները` նա պատասխանել է. «Ինքը լավ շանսեր ունի, անցյալ ընտրություններում իմ կես չափով ձեն տարավ: Միսակյան Ամասիկը ամեն անգամ էլ դնում է, բայց այս անգամ 3-րդն էլ ունենք: Պատասխանելով ձեր հարցին` նշեմ, որ երկուսին էլ մրցակից համարում եմ, բայց համոզված եմ, որ նախորդ ընտրությունների օրինակով 800 ձայն կհավաքեմ: Իսկ կուսակցությունից, ընտրությունների մասով, հանձնարարականներ չեմ ստացել»:
Ամասիկ Միսակյանն էլ թերթի թղթակցին ասել է, որ իր թեկնածության առաջադրման միակ նպատակն ազգաբնակչության շրջանում հավատի վերականգնումն է: «Ցանկանում եմ արդարության նկատմամբ հավատը վերականգնել, որ և՛ ղեկավարությանը նորմալ ձևով ընդունեն, և՛ վերադասին: Իսկ այսօրվա գյուղապետերի անարդարությունը տարածվում է նաև վերադասների վրա»,- ընդգծել է Ամասիկ Միսակյանը:
Երբ թղթակիցը փորձել է ճշտել, թե իր եղբայր գործող գյուղապե՞տն էլ արդար չի աշխատում, պատասխանել է. «Այո, նա էլ ազնիվ չի աշխատում: Եթե ազնիվ աշխատեր, ես բարոյական իրավունք չէի ունենա, որ իմ թեկնածությունը դնեի: Սակայն գյուղի և ժողովրդի առաջ ծանրացած, նեղ և ողբալի իրավիճակից ելնելով` ես իմ թեկնածությունն եմ առաջադրել»:
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.