Թափառող կենդանիների ստերիլիզացմամբ և քնեցմամբ զբաղվող «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ն տեխնիկապես վերազինվում է. ընկերությունն ԱՄՆ-ից ներկրել է թափառող կենդանիների տեղափոխման համար նախատեսված գերժամանակակից տրանսպորտային միջոց, որը կահավորված է թափառող կենդանիների դեմ պայքարի հատուկ սարքավորումներով, սառեցման, տաքացման համակարգերով:
«Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ն մասնագիտացված կառույց է, որը 2006 թվականից Երևան քաղաքի վարչական շրջանում իրականացնում է թափառող կենդանիների ստերիլիզացիա, 2008-ից նաևª վնասազերծում (քնեցման եղանակով):
«Յունիգրաֆ Իքս»-ն ունի տարածաշրջանում եզակի կլինիկա` հագեցած ժամանակակից սարքավորումներով: Կլինիկայում աշխատում են փորձառու մասնագետներ, անասնաբույժներ, վիրաբույժներ: Կլինիկա տեղափոխված բոլոր կենդանիները ենթարկվում են հետազոտության:
Մակաբույծների առկայության դեպքում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ համապատասխան դեղամիջոցների օգտագործմամբ: Տարբեր հիվանդությունների նկատմամբ (կատաղություն, ժանտախտ և այլն) կատարվում են պատվաստումներ: Քնեցվում են այն կենդանիները, որոնք ծեր են, վարակակիր, բուժման ենթակա չեն և դրսևորում են ագրեսիվ, հարձակողական վարք:
Ընկերությունում հերթափոխով աշխատող խմբերն արձագանքում են օրվա ընթացքում վարչական շրջաններից 57-57-68 հեռախոսահամարին ստացված ահազանգերին: Երևանում թափառող կենդանիների դեմ պայքարի ուղիները տարեցտարի կատարելագործվում են: Մշտապես ուսումնասիրվում է միջազգային փորձը և ներդրվում Հայաստանում, ինչն օգնում է ավելի արդյունավետ դարձնել պայքարը թափառող կենդանիների դեմ:
Հսկայական աշխատանք է տարվում ամբողջ մայրաքաղաքում: Սակայն, այդուհանդերձ, կան գործոններ, որոնք չեն նպաստում ցանկալի արդյունք ունենալուն: Դրանցից առաջինը, թերևս, այն է, որ թափառող կենդանիների դեմ հետևողական պայքար պետք է տարվի ոչ միայն Երեւանում, այլև ամբողջ հանրապետության տարածքում: Հակառակ դեպքում կենդանիների հոսքը Երևան կանխել հնարավոր չէ: Հաջորդ հանգամանքը, որ կնպաստի խնդրի լուծմանը, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ հանրության շրջանում իրազեկման աշխատանքներ կատարելն է, օրենսդրական դաշտի կատարելագործումը, ինչպես նաև կոմերցիոն նպատակներով կենդանիներ բազմացնող կազմակերպությունների և անհատների նկատմամբ վերահսկողության սահմանումը:
«Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
09.12.2023 | 15:10
09.12.2023 | 14:10
09.12.2023 | 13:10
09.12.2023 | 12:10
09.12.2023 | 11:10
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.