Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Ղարիբյան եղբայրների հակամարտության հերթական՝ Աստված գիտե թե որերրորդ դատական հայցն էր քննվում:
«Շանթ» ընկերության սեփականատեր եղբայրների միջև ծագած թշնամությունից ի վեր՝ Մանվել և Վարշամ Ղարիբյաններն իրար հետ հարաբերվում են բացառապես դատարանների և ոստիկանության միջոցով:
Տարիներ ձգվող այս հակամարտության մեջ կա երրորդ` շահագրգիռ կողմ, որը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս եղբայրներին: (Պատմում են, որ եղբայրների հետ նույն հողուջրից` դատախազ Աղվան Հովսեփյանը եղել է Մանվել Ղարիբյանի մտերիմ ընկերը, իսկ հետո տեսնելով, որ կրտսեր եղբայրը հեշտ ծամվող պատառ է, նրան հանել է ավագի դեմ, տիրանալով նրա բիզնեսների իր ուզած մասնաբաժնին` շաաատ մոտ ընկերոջ կարգավիճակով):
Ու նրանց հարազատներն ու աշխատակիցները` մեծ թվով ՀՀ քաղաքացիներ, ակնհայտ կամայականությունների պատճառով հայտնվել են դատական ու ոստիկանական համակարգի լաբիրինթոսում: Այս անգամ գլխավոր դերերում հակամարտող կողմերի առաջին դեմքերն էին. Վարշամ Ղարիբյանը ավագ եղբորը` Մանվել Ղարիբյանին մեղադրում էր իր ավտոմեքենաները հափշտակելու համար:
«Տեղեկանալով իր եղբոր կողմից «Մերսեդես» մակնիշի և «Կամազ» մակնիշի բետոնախառնիչ մեքենաներ ձեռք բերելու փաստի մասին, հարազատ եղբայրներ լինելու հանգամանքը օգտագործելով, չարաշահել է Վարշամ Ղարիբյանի վստահությունը և 2005 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում խարդախությամբ հափշտակել է Վարշամ Ղարիբյանի կողմից գնած և նրա սեփականությունը հանդիսացող «Մերսեդես-Բենց 220-S-430» մակնիշի, 0005LU05 պետհամարանիշի և ԱԲ-92Վ1 («Կամազ-5511») մակնիշի 03OL305 պետհամարանիշի ավտոմեքենաները». այսպես էր ձևակերպել իր մեղադրանքը ավելի շատ Յուրա անունով հայտնի Վարշամ Ղարիբյանը:
Մանվել Ղարիբյանի փաստաբաններ Հայկ Ալումյանն ու Բագրատ Վարդանյանը պնդում են, թե նման մեղադրանքն ուղղակի անհեթեթ է, քանի որ Մանվել Ղարիբյանն, ըստ էության, մեղադրվում է իր սեփական մեքենաները հափշտակելու համար:
Դատական նիստը նշանակված էր ժամը 12:00-ին, սակայն նիստի մասնակիցները ստիպված եղան ավելի քան մեկ ժամ սպասել. Պատճառաբեցին, թե՝ նոր դատավոր են ընդունել, դրա համար էլ նիստերի դահլիճները այլևս չեն բավարարում: Միջանցքում սպասելիս նկատեցի Մանվել Ղարիբյանին և մոտեցա` ինձ հետաքրքրող որոշ հարցեր տալու: Անգամ ամենասուր հարցերին ավագ Ղարիբյանը տալիս էր զուսպ և ամբողջական պատասխաններ: Իսկ որ այս եղբայրների հետ կապված հարցերը բազմաթիվ են, ակնհայտ է: Եվ հանկարծ աչքովս ընկավ, թե ինչպես է դատական նիստը լուսաբանելու եկած «Երևան» հեռուստաընկերության երիտասարդ օպերատորը` ակնհայտորեն իրեն լավ չզգալով, բայց պարտադրված իր կողքին կանգնած մի տարեց կնոջ կողմից, գաղտնի լուսանկարում ինձ և Մանվել Ղարիբյանին զրուցելիս` կարծես լրագրողն իրավունք չուներ զրուցելու դատական նիստի մասնակիցներից որևէ մեկի հետ, կարծես դավադրություն էին հայտնաբերել: Կուզենայի լսել նաև Վարշամ Ղարիբյանին, իմանալ նաև նրա տեսակետները հիշյալ գործի և մյուս գործերի առնչությամբ` ավելի օբյեկտիվ տեղեկատվություն ունենալու համար, սակայն այս հարցում բախտս չբերեց (կամ գուցե բերե՞ց), կրտսեր Ղարիբյանը մտավ դահլիճ նիստի սկսվելուց հետո:
Այսօրվա նիստին ներկայացել էին միայն «Կամազ» ավտոմեքենայի գործարքի հետ առնչություն ունեցողները, որոնք էլ պատմեցին, թե ինչպես է 2005 թ. Վարշամ Ղարիբյանը տեղեկացել, որ Սպիտակ քաղաքում նման ավտոմեքենա կա, ինչպես են եկել նրա մոտ և ստացել 16 հազար դոլար գումար: Այս դատական հայցը ներկայացվել էր Վարշամ Ղարիբյանի կողմից. նա էր հին դարմանը քամուն տվել` չմտածելով, որ դրա պատճառով կարող են բացահայտվել նոր իրողություններ: Այդպես, հենց այս հայցի քննության ժամանակ էլ (գործն, ի դեպ, արդեն քննվել էր որպես քաղաքացիական հայց և բավարարվել հօգուտ Մանվել Ղարիբյանի, որից հետո վերին ցուցումով, այս անգամ էլ քրեական գործ էր հարուցվել) Մանվել Ղարիբյանը պարզել էր, որ կրտսեր եղբորից հերթական անգամ խաբվել է նաև այս ավտոմեքենայի գնման ժամանակ. Վարշամ Ղարիբյանը մեքենայի համար առձեռն վճարել է 16 հազար դոլար, մինչդեռ Մանվել Ղարիբյանը գնել և նոտարական վավերացմամբ առքուվաճառքի պայմանագիր է կնքել 11 մլն դրամի կամ 24 հազար դոլարի հաշվով` ճիշտ այդքան էլ տալով Վարշամին: Նա ավագ եղբորը հավատացրել էր, թե մեքենան ձեռք է բերել այդ գնով: Նույն կերպ հակասություն կար նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետ կապված: Վարշամ Ղարիբյանը հայցում նշել էր, թե այս ավտոմեքենան գնել է 25 000 $-ով, մինչդեռ Մանվել Ղարիբյանն ասում է, որ մեքենայի գնման գործը ինքն է կազմակերպել` բերել տալով Ֆրանսիայից և վճարելով 15 000 եվրո:
Դատական նիստը վարում էր երիտասարդ դատավոր Վազգեն Ռշտունին: Նա հենց սկզբից թույլատրեց տեսա- և լուսանկարահանել: Վարշամ Ղարիբյանին պատկանող «Երևան» հեռուստաընկերությունն, արդեն նշեցինք, ներկա էր նիստին: Նիստի ընթացքում որոշեցի լուսանկարել նաև օրվա հերոս եղբայրներին: Երկու անգամ Մանվել Ղարիբյանին լուսանկարելուց հետո անցա Վարշամ Ղարիբյանին, երբ հանկարծ վերջինս վերցրեց հեռախոսը ու սկսեց ինձ լուսանկարել. թե ինչու` միայն ինքը կիմանա: Բարեկրթությանս հավատարիմ` սպասեցի մի քիչ, չցանկանալով ընթերցողին հրամցնել դեռահասին բնորոշ հեռախոս բռնածի կերպար (առանձնապես չէի հետաքրքրվել Ղարիբյաններով. առնչվել էի ընդամենը մեկ-երկու քրեական գործի` նրանց անվան հետ կապված, այնպես որ չգիտեի էլ, թե մարդկային ինչ որակներով են օժտված եղբայրներից յուրաքանչյուրը):
Մեկ էլ հանկարծ Վարշամ Ղարիբյանը ձայնը գցեց գլուխը և հարձակվեց միաժամանակ իմ ու դատավորի վրա՝ էս ի՞նչ ֆոտոսեսիա են անում: Դատավորի զարմացած աչքերը կլորացան, իմ աչքերն էլ ուղղվեցին դեպի հանկարծակի կատաղության նոպայով բռնվածը: Դատարանի դահլիճում նստածները շշմել էին, չգիտեին ինչ անել` ժպտա՞լ, քրքջա՞լ, թե՞… Մեկ էլ հայտնվեց Վարշամ Ղարիբյանի հրամանատարը (պարզվեց, որ իմ և Մանվել Ղարիբյանի զրույցը տեսագրել հրամայած տարեց կինը, համատեղության կարգով, նաև Վարշամ Ղարիբյանի հրամանատարն է): Այս տիկինը միանգամից ասպարեզ մտավ, շուկաներում հերոսաբար կռվողի տոնով ձայնը գլուխը գցեց՝ հլը մի հատ ներկայացեք, ո՞վ եք, ես որ մտա, գնացի` դատավորին ներկայացա (թե ո՞վ էր խնդրել դատավորին ներկայանալ, ինչի՞ էր ներկայացել. ներկաները պարզապես ֆիքսեցին, որ Վարշամ Ղարիբյանի տնօրինությանը հանձնված հեռուստաընկերությունում — ի դեպ, այս հեռուստաընկերությունը ևս բացել է Մանվել Ղարիբյանը` գրանցելով եղբոր անունով- տեղյակ չեն անգամ դատական նիստերին իրենց պահելու վարքի կանոնների մասին): Դատավորը հանգիստ լսեց, զգացվեց, որ հազիվ է զսպում ժպիտը, հետո նույն հանգիստ տոնով բացատրեց, որ դատական նիստը դռնբաց է, ինքն էլ թույլ է տվել տեսագրել և լուսանկարել, ինչը անում է հիշյալ հեռուստաընկերությունը, ուրեմն՝ նույն իրավունքն ունեն նաև մյուս լրագրողները: Ի դեպ, նիստին ներկա էին նաև այլ լրագրողներ, սակայն նրանց բախտը բերեց, և Վարշամ Ղարիբյանի կատաղության նոպան ընդամենը մեկ անգամ բռնկվեց, իսկ դատավորի նկատողությունից հետո՝ զսպվեց:
Ինչևէ, այս նիստը ևս ավարտվեց, դատավորը նշանակեց հաջորդ նիստը, սակայն անկախ նիստերից, անկախ դրանց բովանդակությունից, անկախ եղբայրների բարոյական հատկանիշներից, անհնար է անտարբեր անցնել այս երևույթի կողքով. հայ ընտանիքում, այն էլ՝ ունևոր, թշնամություն է տիրում ունեցվածքի համար, եղբայրը եղբոր դեմ է դուրս գալիս հանուն օտարի շահի: Եվ որ ավելի վատ է, արդեն չորրորդ տարին ձգվող հակամարտության ավարտը կարծես չի էլ երևում (եղբայրների միջով սև կատուն անցավ 2007 թ.), իսկ Հայաստանի ղեկավարությունը շարունակում է չտեսնելու տալ: Մինչդեռ նրանք տնտեսվարողներ են, հսկայական հարկեր են վճարում պետությանը, և պետությունը պարտավոր է սատար կանգնել հենց այնպիսի մարդկանց, որոնք չեն խառնվում քաղաքականությանը, չեն օգտագործում փողը այս կամ այն ճամբարին հաճոյանալու համար, այլ աշխատում են՝ նպաստելով երկրի բարօրության ու տնտեսության կայացմանը: Մինչդեռ ոմանք, սողոսկելով եղբայրների արանքը, անաշխատ եկամտի իրենց փայն են ուզում ու չստանալով՝ վրեժ լուծում, օգտագործելով իրավապահի լծակները՝ փորձում քայքայել ու մասնատել մարդկանց ունեցվածքը:
Ի դեպ, այս ամենի մասին ՀՀ նախագահին բաց նամակով տեղեկացրել է Ղարիբյանների երրորդ եղբայրը` Սամվել Ղարիբյանը:
Լուսինե Կեսոյան
- 15:10Ինչո՞ւ են հետաձգել 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը․ «Հրապարակ»
- 11:10Կացարանի հրդեհի գործով զորամասի թիկունքի պետին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- 15:10Ազատ գյուղում հրդեհի պատճառն ավտոբենզինով կրակ վառելն էր․ դատախազությունը հետապնդում է հարուցել
- 13:10Աբսուրդը՝ Սեյրան Օհանյանը, որին ուղիղ վերաբերվում է մեղադրանքը, չի կարող ծանոթանալ միջնորդություն-մեղադրանքին
- 11:10Կապիտանը, որին նախնական վարկածով մեղսագրվում է անզգուշությամբ հրդեհ առաջացնելը, չի հարցաքննվել
- 12:10ՔԿ-ն որեւէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ «Եռաբլուր»-ում բռնություն կիրառելու համար. Փաստաբանն արձանագրում է՝ ինչ-որ բան է փոխվել
- 11:10Ազատ գյուղի զորամասում 15 ժամկետային զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով հետապնդումների թիրախում դասակի հրամանատարն է. ՔԿ-ից վստահեցնում են՝ դեռևս ձերբակալվածներ չկան
- 15:10Նոր մանրամասներ՝ ողբերգական հրդեհից
- 13:10Հայտնի են 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի կապակցությամբ աշխատանքից ազատված պաշտոնյաների անունները
- 13:10Մարդու իրավունքների Պաշտպանը Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կողմից զորակոչված զինծառայողի իրավունքի խախտման վերաբերյալ որոշում է կայացրել
02.02.2023 | 15:10
02.02.2023 | 14:10
02.02.2023 | 13:10
02.02.2023 | 12:10
02.02.2023 | 11:10
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.