Վրաստանում այսօր ոչ պաշտոնապես արդեն հաշվվում է շուրջ 40 հազար հայ գործարար: Այս գործարարներից ոմանք Հայաստանում այլևս որևէ գործ չեն ցանկանում սկսել, ոմանք համատեղում և բիզնես ծրագրեր են իրականացնում թե´ մայր հայրենիքում, թե´ հարևան երկրում: Կապիտալի նման արտահոսքը, եթե չասենք` փախուստը, թվում է, առաջին հերթին պիտի անհանգստացներ Հայաստանի տնտեսության պատասխանատուներին: Սակայն նրանք, ինչպես երևում է, չեն էլ շտապում մտահոգվել, եթե ոչ` հակառակը
:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Վրաստանի իր գործընկերոջ այցի ժամանակ հայտարարեց, թե Հայաստանը չպետք է նախանձի ու խանդի Վրաստանին, այլ պետք է միայն ոգևորվի: Ճիշտ է, այդ ոգևորությունը Հայաստանի քաղաքացիներին դեռ չէ հասել, սակայն փետրվարի 25-28-ը Ծաղկաձորում անցկացվող «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ բացահայտվեց, որ վարչապետի ասածից ոգևորվողներ ամեն դեպքում կան, և դեռ ավելին…
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այնպիսի մի բացահայտում արեց Ծաղկաձորում, որ, կարելի է ասել, շշմեցրեց նրանց, ովքեր մինչև հիմա լսելով, թե ինչպես են հայ գործարարները Վրաստանում բիզնես իրականացնում և աշխատատեղեր բացում` հարևան երկրի տնտեսության զարգացմանը նպաստելով, մի տեսակ ափսոսում էին` լավ կլիներ, որ այդ աշխատատեղերը մեզ մոտ բացվեին:
«Պարո´ն վարչապետ, էդ որ ասում են, թե Վրաստան են գնում, հա ի՞նչ ա, ասենք մի 2000 հոգի գնացել են, լա´վ են արել` գնացել են, դա էքսպանսիա է, մեր գործարարներն էքսպանսիա են իրականացնում Վրաստանում և շատ էլ լավ են անում: Վաղը եթե Թուրքիայի սահմանը բացվեց, նույն էքսպանսիան էնտեղ ենք անելու` պատմական Հայաստանի տարածքում, հո չե՞նք թողնելու…»: Վարչապետը լսեց, մտքում երևի կարգին ուրախացավ նման պաշտպան ունենալու համար և ոչ մի բառ չավելացրեց, թեև, ո՞վ գիտե, գուցե գլխով հավանության նշան էլ արած լինի ելույթի ժամանակ, ինչն ուղղակի չնկատվեց:
Հ.Գ. Ի դեպ, Արսեն Ղազարյանը, ինչպես պարզվեց, իսկապես ֆենոմենալ անձնավորություն է և, փաստորեն, բոլորովին էլ պատահականություն չի, որ ընտրվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ:
Այս շաբաթ տեղի ունեցավ նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի նիստը, որին մասնակցում էին նաև Ղազարյանի գլխավորած կառույցի անդամ-գործարարները, որոնք իրենց հուզող խնդիրները ներկայացրեցին: Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Արեգ Ղուկասյանը բորբոքված խոսում էր այն մասին, թե ինչպես է ռուսական ընկերությունը եկել` հայկական երկաթուղին կառավարում, բայց այդ կառույցում չեն բարեհաճում նորմալ աշխատանք կազմակերպել, տասն անգամ տանում-բերում են: «Մի հատ ֆաքսը ի՞նչ ա,- ասում էր պատգամավորը,- ֆաքս չունեն, ասում ենք` mail-ով ուղարկենք, ասում են` ոչ, գնում ենք, ասում են` աղջիկը չի եկել»:
Այդ օրը նախարար Տիգրան Դավթյանը զարմացած ժպիտով լսեց և ասաց, որ Շայդուլինին հրավիրել են, սակայն չի եկել` հավանաբար, իմանալով, որ բողոքողներ շատ կլինեն, և հավաստիացրեց, թե անպայման կզբաղվեն այդ խնդրով: «Հայկական Դավոսին» մասնակցում էր նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրեն Շևքեթ Շայդուլինը: Նա ելույթ ունեցավ և մեղադրեց մեր կառավարությանը, թե միայն ասում են, սակայն ոչ մի բան չեն անում: Որպես պատասխանող հանդես եկավ վարչապետի աջ կողմը նստած, միշտ «աջ պահող» Արսեն Ղազարյանը և… շնորհակալություն հայտնեց Շայդուլինին` ասելով, որ շատ են գնահատում նրա ղեկավարած ընկերության դերը, քանի որ ի դեմս երկաթուղու` իրենք ամուր թիկունք ունեն:
Եվ ոչ մի խոսք խնդիրների մասին… Վարչապետի ձախ կողմը նստած Տիգրան Դավթյանը ևս քար լռություն պահպանեց` հայացքը խոնարհաբար վար հառած:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- 14:10Օնիկ Գասպարյան-Նիկոլ Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում․ Հրանտ Բագրատյան
- 12:10Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար. mediaport
- 11:10Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում
- 11:10Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար. ՄԻՊ
- 15:10Ջալալ որտեղ ես եղել այն գիշեր, որից հետո առավոտյան քո նկատմամբ մահափորձ եղավ
- 13:10«Թող անուն տա, թե չէ ինքն ապացուցում է, որ անգրագետ և սուտասան է». Օհանյանը` Փաշինյանին
- 12:10Կամավոր ճակատ մեկնած և զորակոչված մեր քաղաքացիները հայտնվել են բյուրոկրատական լուրջ քաշքշուկների առջև
- 11:10Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում
- 13:10Սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան
- 11:10ԱՀ ՄԻՊ․ Ադրբեջանական ԶՈւ-երն ակնհայտ խախտել են քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները
17.04.2021 | 15:10
17.04.2021 | 13:10
17.04.2021 | 12:10
17.04.2021 | 11:10
16.04.2021 | 15:10
16.04.2021 | 14:10
16.04.2021 | 13:10
16.04.2021 | 12:10
16.04.2021 | 11:10
15.04.2021 | 15:10
15.04.2021 | 13:10
15.04.2021 | 12:10
15.04.2021 | 11:10
14.04.2021 | 15:10
14.04.2021 | 14:10
14.04.2021 | 13:10
14.04.2021 | 12:10
14.04.2021 | 11:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 14:10
13.04.2021 | 13:10
13.04.2021 | 13:10
13.04.2021 | 12:10
13.04.2021 | 11:10
13.04.2021 | 11:10
12.04.2021 | 14:10
12.04.2021 | 13:10
12.04.2021 | 12:10
12.04.2021 | 11:10
10.04.2021 | 15:10
10.04.2021 | 14:10
10.04.2021 | 13:10
10.04.2021 | 12:10
10.04.2021 | 11:10
09.04.2021 | 15:10
09.04.2021 | 14:10
09.04.2021 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.