Բժշկական համալսարանի ռեկտորի աթոռի շուրջ կրքերը գնալով շիկանում են: Նախնական տեղեկություններով, ռեկտորի պաշտոնի ամենալուրջ հավակնորդը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինն էր` Բելլա Քոչարյանը: Նախկին առաջին տիկնոջ թեկնածության հարցը հաջողությամբ լուծված էր համարվում, հաշվի առնելով, որ Քոչարյանի թիմի դրածո Գոհար Քյալյանը հաստատապես չէր կարող խոչընդոտել շեֆի տիկնոջ ցանկությունների իրականացմանը: Սակայն, ըստ մեր տեղեկությունների, խաղի մեջ է մտել նոր թեկնածու, ով կարող է ավելի քան լուրջ խոչընդոտ դառնալ Բելա Քոչարյանի նպատակների իրականացման ճանապարհին:
Բժշկականի ռեկտոր դառնալ է ցանկանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Մինասյանը` նախագահ Սերժ Սարգսյանի խնամին, ամենակարող Միքայել Մինասյանի հայրը: Եվ ստացվում է, որ որքան էլ ասում են, թե երկրորդ և երրորդ նախագահների միջև իրականում տարաձայնություններ չկան, թե նրանք մի թիմի անդամ են և միասնաբար կառավարում են Հայաստանը, այնուամենայնիվ, փաստն այն է, որ, ինչպես տեսնում ենք, Հայաստանի ամենաեկամտաբեր բուհերից մեկը ղեկավարելու պայքարում ակամայից բախվում են ընկեր-նախագահների շահերը:
Արա Մինասյանի` ռեկտոր դառնալու մտադրությունն, ի դեպ, նոր չէ: Բժշկականի ռեկտորի նախորդ աթոռակռվի ժամանակ Արա Մինասյանը դարձյալ խաղի մեջ էր, սակայն այն անգամ զիջեց, որի արդյունքում բուհի ղեկավարությունը բաժին հասավ Քոչարյանի պրոտեժե Գոհար Քյալյանին: Փաստորեն, այն անգամ ևս, կարելի է ասել, աթոռի համար բախվել էին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շահերը: Սակայն այն անգամ Արա Մինասյանը զիջեց և, փաստորեն, հաղթող դուրս եկավ գործող նախագահը. ռեկտոր դարձավ Քոչարյանի բիզնես շահերը ներկայացնող օլիգարխի` Սամվել Մայրապետյանի կինը` Գոհար Քյալյանը:
Իհարկե, էքսցենտրիկ և շատ դեպքերում ոչ պատշաճ վարք դրսևորող Քյալյանը սիրում է կրկնել, թե ինքը «որ Քյալյա~ն էր, ո՞վ էր Մայրապետյանը» (Սամվել Մայրապետյանը Գոհար Քյալյանի երկրորդ ամուսինն է), … սակայն որքան էլ հայկական էլիտայի կանանց շրջանում իր վարքուբարքով առանձնացող տիկինը ցանկանա իրեն ներկայացնել որպես Մայրապետյան-Քյալյան զույգի դոմինանտ, այնուամենայնիվ, փաստն այն է, որ եթե Մայրապետյանը չլիներ, Ռոբերտ Քոչարյանը դժվար թե պետության կարևորագույն բուհերից մեկը վստահեր Քյալյանին:
Աթոռակռվի ներկա գործընթացի` մեր նշած երկու հիմնական թեկնածուների կողքին տիկին Քյալյանը ևս հույսեր է փայփայում: Սակայն հաշվի առնելով այն, որ տիկինն իր պաշտոնավարման ընթացքում հաջողացրեց իր դեմ հանել բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի 90 տոկոսին, աչքի ընկավ բազմաթիվ սկանդալային և խայտառակ պատմություններով, որոնցից վերջինը երևի թե ամենախայտառակն էր և, հավանաբար, հենց դա էլ լցրեց համբերության բաժակը` հիմք դառնալով, որ ռեկտորի փոփոխության հարցը դիտվի որպես օրախնդիր. Խոսքը համալսարանի մասնաշենքերից մեկի գրավադրման մասին է. բացահայտվեց, որ տիկին Քյալյանը վարկ վերցնելու նպատակով, գրավ է դրել բժշկական համալսարանի մասնաշենքերից մեկը, ընդ որում, գրավադրումը կատարել է ամուսնուն պատկանող բանկում:
Այս ամենը հաշվի առնելով` տիկին Գոհար Քյալյանի` պաշտոնավարման շարունակման շանսերը կարելի է զրոյական համարել: Ինչ վերաբերում է մյուս երկու թեկնածուներին, ապա պարզից էլ պարզ է, որ երկուսն էլ բավական ուժեղ են, երկուսն էլ երկու նախագահների մոտ մարդիկ` մեկը` խնամին, մյուսը` կինը, այնպես որ դժվար է նույնիսկ կանխատեսել, թե նրանցից ով վերջապես հաղթող դուրս կգա:
Տրամաբանորեն, ինչպես նաև արդարության տեսանկյունից, պետք է որ այս անգամ հաղթանակը բաժին հասնի գործող նախագահին. նախորդ անգամ Սարգսյանի թեկնածուն տանուլ էր տվել` ասպարեզը զիջելով Քոչարյանին: Արդարությունից ու տրամաբանությունից բացի, գործող նախագահի թեկնածուն ակնհայտորեն առավելություններ ունի նաև մասնագիտական տեսանկյունից. Արա Մինասյանն այս ոլորտի ամենահարգված անձնավորություններից մեկն է, որի գլխավորած բժշկական կենտրոնը ևս, շնորհիվ ղեկավարի, բավական մեծ հեղինակություն է վայելում: Ասում են, թե Արա Միխայլիչի շնորհիվ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, ի տարբերություն հանրապետության մյուս` մինչև ուղնուծուծը կոռուպցիայի մեջ թաղված հիվանդանոցների, կաշառակերության տարածման առումով ամենաստորին հորիզոնականներում է: Այդ ամենով հանդերձ հարկ է շեշտել, որ դա դեռ ոչինչ չի նշանակում և անհնար է ասել, թե ինչպիսի ռեկտոր կարող է դառնալ Մինասյանը, քանի որ մեծ հարց է, որ որևէ մեկը կկարողանա որևէ բան անել տարիներ շարունակ միանգամայն այլ բարքերով գործող բուհում:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- 11:10ԱԳՆ–ում 2 միլիոն դրամանոց գորգ են գնել
- 13:10ԱԳՆ-ն ինձ ու Արման Եղոյանին թույլ չի տվել մասնակցել ԵԽ֊ում կազմակերպած Հայաստանի թեմայով քննարկմանը. Վահե Հակոբյան
- 12:105400 հեկտարի կորուստ՝ Սոթք-Խոզնավար հատվածում․ ինչ են ասում արբանյակային լուսանկարները
- 14:10Գորիսի երեք գյուղերի՝ Շուռնուխի, Բարձրավանի եւ Որոտանի համար կառուցվող այլընտրանքային ճանապարհը մի քանի շաբաթ է՝ անանցանելի է դարձել բնակիչների համար տեղացող անձրեւների պատճառով
- 13:10Քանի ադրբեջանցի զբոսաշրջիկ է այս տարի այցելել Հայաստան
- 12:10Սիրուշոն մեկնում է արտերկիր՝ երրորդ երեխային լույս աշխարհ բերելու. Լեւոն Քոչարյանը նրան չի ուղեկցի
- 11:19Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակների արյունը չպետք է մսխվի. Նիկոլ Փաշինյան
- 12:10Իշխանությունը պատժում է այլախոհներին՝ ազատելով աշխատանքից
- 14:10Թուրքերին հող նվիրելու համար՝ Տավուշում շատ արագ տեմպերով երկրորդ ու երրորդ գիծ խրամատներ են փորում
- 11:10Անիմաստ են համարում անվտանգային հարցերով բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել և աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ․ Սեյրան Օհանյանը՝ Հայկ Կոնջորյանին
16.05.2022 | 11:10
14.05.2022 | 14:10
14.05.2022 | 13:10
14.05.2022 | 12:08
14.05.2022 | 11:10
13.05.2022 | 14:10
13.05.2022 | 12:10
13.05.2022 | 11:10
12.05.2022 | 15:10
12.05.2022 | 14:10
12.05.2022 | 13:10
12.05.2022 | 12:10
12.05.2022 | 11:10
11.05.2022 | 15:10
11.05.2022 | 13:10
11.05.2022 | 12:10
11.05.2022 | 11:10
10.05.2022 | 15:10
10.05.2022 | 14:10
10.05.2022 | 13:10
10.05.2022 | 12:10
10.05.2022 | 11:10
09.05.2022 | 15:10
09.05.2022 | 14:10
09.05.2022 | 13:10
09.05.2022 | 12:10
09.05.2022 | 11:19
07.05.2022 | 14:10
07.05.2022 | 13:10
07.05.2022 | 12:10
06.05.2022 | 15:10
06.05.2022 | 14:10
06.05.2022 | 12:10
05.05.2022 | 15:10
05.05.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.