Դպրոցներում ընթացող բարեփոխումները, մեղմ ասած, ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանեցին։ Մի շարք փոփոխություններ բացասական ազդեցություն ունեցան կրթության որակի, աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերության, ուսուցչի հեղինակության և այլ հարցերի վրա. Մասնավորապես` ըստ աշակերտների թվի ֆինանսավորվող դպրոցներում, հատկապես մարզերում ու փոքր քաղաքներում, ուսուցչին կախման մեջ են դրել աշակերտից և նրա ծնողից: Աշակերտը չի ենթարկվում` վստահ, որ իր գոյությամբ է դասարանը պահպանվում, իսկ ծնողը սպառնում է, թե ցածր գնահատականի դեպքում երեխային կտեղափոխի այլ դպրոց։ Սրանք հարցեր են, որոնց առավել մանրամասն կանդրադառնանք հետագայում։
Իսկ այսօր ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ներկայացրեց մեկ այլ նորամուծություն, որը նախորդներին ոչնչով չի զիջում իր հեղհեղուկությամբ։
Առաջին անգամ Հայաստանում դպրոցների տնօրենները կհանձնեն հավաստագրման քննություններ: Այդ քննություններից առաջինը կանցկացվի փետրվարի 18-ին` Երևանի թիվ 114 դպրոցում: «Հավաստագիր տալով` նախարարությունը պատասխանատվություն է վերցնում տնօրենի գործունեության որակի համար: Մենք տալիս ենք հավաստագիր, երաշխավորում, որ նա կարող է լինել տնօրեն: Հատուկ ուշադրություն է դարձվելու տնօրենի բարոյական կերպարին, որը ծանր բան է»,- ասաց փոխնախարարը: Հենց այսպես` ծանր բան է… Փոխնախարարի ասածից նաև մութ է մնում` խոսքը բարոյականությա՞ն հավաստագրի մասին է, թե այլ արժեքներ են հարկավոր տնօրեն լինելու համար։
Քննակարգը բաղկացած կլինի երկու փուլից` գրավոր և բանավոր: Առաջին գրավոր քննությունից 90 և ավելի միավոր հավաքած թեկնածուները կմասնակցեն հինգ հարցից բաղկացած բանավոր քննությանը: Յուրաքանչյուր օր քննություն կհանձնի մինչև 20 տնօրեն: Մանուկ Մկրտչյանը նշեց, որ մինչ օրս ստացել են քննությանը մասնակցելու ցանկություն հայտնողների մոտ 300 հայտ: Ընդ որում, դպրոցների տնօրենները կարող են քննությանը մասնակցել մեկ տարվա ընթացքում` ըստ իրենց ցանկության: Մասնակիցներին ըստ օրերի կբաշխեն համակարգչային ծրագրի օգնությամբ:
Նախարարը նախապես ապահովագրեց իրեն`մեր Հայաստանում ցանկացած նոր բան որոշակի բողոքի ալիք է բարձրացնում: Իսկ այդ բողոքները հիմնավոր պատճառ ունե՞ն` հարցին պատասխանեց. «Հարցաշարերը դեռ կճշգրտվեն, կկատարելագործվեն: Կազմման ընթացքում նրանք հայտնի ու հասանելի են եղել: Մշակվել են, խմբագրվել, ու ճշգրտված տարբերակն էլ բոլորին հասանելի է եղել»:
Նախատեսված է նաև ուսուցիչների ատեստավորում, և յուրաքանչյուր դպրոցի ուսուցչական կազմի առնվազն 20 տոկոսը պետք է ամեն տարի ատեստավորում անցնի: «Առաջինը պարզ ատեստավորումն է, որն անհրաժեշտ է դպրոցում դասավանդելու իրավունք ստանալու համար, երկրորդը տարակարգեր ստանալու ատեստավորման փուլն է, որը կամավոր է: Տարբեր տարակարգերի համար հավելավճարներ են նախատեսված: Կրթական հաստատությունն ինքն է որոշում, թե որտեղ պետք է անցնի վերապատրաստումը»,- տեղեկացրեց Մկրտչյանը:
ՀՎ. Մենք փորձեցինք կապվել թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի հետ` տեղեկանալու, թե նա պատրա՞ստ է ատեստավորմանը, և ինչո՞վ է պայմանավորված առաջինն իրեն վերապահված պատիվը, սակայն տիկին Կոստանյանը հիվանդանոցում էր և չկարողացավ պատասխանել մեր հարցերին։
- 11:10Օնիկ Գասպարյանն այդ հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների դրդմամբ
- 15:10ՀՀ վարչապետին «Իսկանդերի» իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ
- 13:10Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան
- 12:10Իշխանությունը փոխանակ փորձի ճգնաժամի հանգուցալուծումը տա, ոմանք հայտարարում են՝ ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն
- 15:10«ԴՆԹ-ի պատասխանները կեղծում են, կվառե՛նք Հերացին»․ անհետ կորածի ծնողն ահազանգում է. 168.am
- 12:10Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք․ Լենա Նազարյան
- 11:10Որպես երեք կողմից սահման ունեցող համայնքի ղեկավար, չեմ ուզում առնչվել անանցյալ ու անապագա իշխանության հետ
- 14:56Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները երթով շարժվում են ՀՀ նախագահի նստավայր (ուղիղ)
- 13:05ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈՒ ԳՇ հայտարարությունը
- 11:10Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները եւ դիմել է ՍԴ
03.03.2021 | 15:17
03.03.2021 | 14:10
03.03.2021 | 13:10
03.03.2021 | 12:10
03.03.2021 | 11:10
02.03.2021 | 14:10
02.03.2021 | 13:10
02.03.2021 | 12:10
02.03.2021 | 11:10
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.