Երբ այսօր մենք փորձեցինք Էջմիածնում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ տեղեկություն ստանալ ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Գևորգ Խաչատրյանից`մասնավորապես Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից ծեծի ենթարկված քաղաքացու վերաբերյալ, բավական հետաքրքիր իրողություններ բացահայտեցինք:
Նախ, երբ ներկայացա, ու խնդրեցի պատասխանել հարցին, պարոն Խաչատրյանը միանգամից ասաց, թե չի ճանաչում ինձ: Ես դա նորմալ համարեցի և ասացի, որ կարող է և չճանաչել, միայն խնդրում եմ հարցերիս պատասխանել: Պարոն Խաչատրյանը` գավառի ոստիկանին հատուկ խոսելաոճով, հազիվ փորձելով գրագետ նախադասություններ ձևակերպել, հայտարարեց, թե ինքը ոչ մի բան ասելու իրավունք չունի (ի դեպ, առանց լսելու հարցը) և որ իրենք «ըտենց բաժին ունեն` լրատվության ու ընտեղից կարող եք իմանալ»: Երբ պնդեցի թե պարզապես ցանկանում էի հենց Էջմիածնի ոստիկանապետից ճշտել իրողությունը` կապված գեներալ Մանվելի որդու իրականացրած հաշվեհարդարների հետ, Էջմիածնի ոստիկանապետ Խաչատրյանը բացահայտեց ինքն իրեն.
«Ես Ձեզ ասելու բան չունեմ, էդ Ձեր գրածը անհեթեթություն էր, ո՞նց եք դուք գրել ըտենց բաներ, երբ մեզ մոտ անգամ ամփոփագրում նման բան չկա»:
Ինչպես տեսնում ենք, Էջմիածնի ոստիկանապետի` ոչինչ չիմանալն ու մեզ չճանաչելն ընդամենը ձև էր: Նա մեկ-երկու նախադասությամբ այնպես մատնեց իր վախն ու կաշկանդվածությունը, որ մի պահ նույնիսկ կասկած առաջացավ, թե մարդ խոսում է քաղաքացիների անվտանգության երաշխավոր մեկի հետ:
Սակայն այն, ինչ հերքում էր Էջմիածնի ոստիկանապետը կամ փորձում հերքած լինել` հղում անելով, թե ամփոփագրում նման բան չկա, դեռ չի նշանակում, թե չէր էլ եղել: Եթե ոստիկանությունը ջնջել է ամփոփագրում եղած նշումը կամ պարզապես չի էլ նշել, դա չի նշանակում, թե «անհեթեթությունը» չի եղել իրականություն:
«Անհեթեթությունը» սկսվել է նրանից, որ Երևանի բնակիչ Արմեն Ալբերտի Հայրապետյանը` Դավիթ Անհաղթի 6-96 հասցեում բնակվող, չճանաչելով Կարեն Գրիգորյանին` «տեղը չի բերել» Էջմիածնի դրվածքը: Բանն այն է որ վերջին շրջանում լայն թափ առած ավտոմեքենաների ապահովագրման գործը Էջմիածնում ամբողջությամբ իր ձեռքն է կենտրոնացրել Գրիգորյանների ընտանիքը: Իսկ Արմեն Հայրապետյանը, չիմանալով այդ մասին, տարածք է վարձակալել Էջմիածնում և ցանկացել է ԱՊՊԱ կետ բացել: Երբ Հայրապետյանը փորձել է իր վարձակալած տարածքի վրա գովազդային պաստառ փակցնել, հայտնվել է Կարեն Գրիգորյանը և պահանջել դադարեցնել: Հայրապետյանը չիմանալով` ով է դիմացինը, բնականաբար, չի հնազանդվել և, իբրև հետևանք, ենթարկվել է դաժան ծեծի:
Հենց այս պատմությունն է, որ ամբողջ ուժերով փորձում է կոծկել ոստիկանությունը: Սակայն, ինչպես երևում է, ոստիկանությունը բավական դժվար և փորձություններով լի ուղի է մտել, քանի որ այդ ծեծին հաջորդած իրադարձությունները ցույց են տալիս, թե Կարեն Գրիգորյանը քաղաքը ղեկավարելու իր ընտրած գործելաոճով ամեն օր նորանոր զոհեր է ունենալու և ոստիկանությունն էլ ստիպված ամեն օր նոր կոծկումների անհրաժեշտության առաջ է կանգնելու:
Գեներալի որդու հերթական զոհը Էջմիածնի ավագանու անդամ, ՀՀԿ-ական Արման Մկրտչյանն է, որ, ի տարբերություն Արմեն Հայրապետյանի, ընդամենը անզգուշություն է ունեցել տարածք տրամադրել մեկ այլ ԱՊՊԱ գործակալի: Սա ևս կատաղության է հասցրել Կարեն Գրիգորյանի որդուն, սակայն ՀՀ այս քաղաքացու բախտը մի փոքր բերել է և նա շատ դաժան չի ծեծվել գեներալի որդու կողմից: Գեներալ Գրիգորյանի որդին, այնուամենայնիվ, հրապարակավ հայտարարել և սպառնացել է հաշվեհարդար տեսնել բոլոր նրանց հետ, ովքեր կփորձեն իր բիզնեսին խանգարել:
Իսկ այն, թե ինչպես է պետական պաշտոնյան անպատիժ կերպով հաշվեհարդար տեսնում սրա-նրա հետ քաղաքում, որի բնակիչները ընտրել են վերջինիս իրենց կյանքը բարելավելու համար և թե ինչպես է մի պաշտոնաթող գեներալ մի ամբողջ մարզ ստրկության մատնում և այդ ամենից հետո անպատիժ մնում, պարզ երևում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների պահվածքից:
Գևորգ Խաչատրյանը մարմնացումն է Արմավիրի ոստիկանության, նրա աշխատակիցների լոյալության բացատրությունը դեպի գեներալ Մանվելի հաշվեհարդարները, ավելի քան ակնառու են դառնում այս ոստիկանի կաշկանդված պատասխաններից:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.