«Աշխարհում գործարար-պատգամավոր հասկացություն չկա: Եթե դուք ընդունում եք, որ ես գործարար -պատգամավոր եմ, չի կարող էդպես լինել, որովհետև ես 11 տարի զբաղվում եմ քաղաքականությամբ, դեռ դրանից առաջ էլ եմ զբաղվել, տեղական ինքնակառավարման մարմիններում, եթե հիշում եք, խորհուրդներ կային, խորհուրդի անդամ էի, այնպես որ, ես գտնում եմ, որ անպայման անհրաժեշտ են մարդիկ, ովքեր այստեղ կարողանան պաշտպանել գործարարների շահերը, և աշխարհում ընդունված է, բոլոր տեղերում, կան համապատասխան պատգամավորներ, որոնք պաշտպանում են այն մարդկանց շահերը, ովքեր նաև գործարար են, այնպես որ, ես պաշտպանելու եմ, շարունակելու եմ աշխատել և պաշտպանել մանր և միջին բիզնեսի շահերը»,- այս ծավալուն, հուզաթաթավ ելույթը պատկանում է ԱԺ նորընտիր փոխնախագահ Սամվել Բալասանյանին, ով Հայաստանի Ազգային ժողովի գործարար-պատգամավորի դասական օրինակ է, նրանցից մեկը, որ մանդատը որպես կրիշա են օգտագործում: Բալասանյանին են պատկանում Գյումրու գարեջրի գործարանը, ռեստորաններ:
Ելույթից, սակայն, կարելի է հասկանալ, որ Սամվել Բալասանյանը, բացի գործարար-պատգամավորի դասական օրինակ լինելուց, նաև մտքի տիտանի կատարելատիպ է։ Բալասանյանն ասում է, թե գործարար-պատգամավոր չկա, ինքը գործարար-պատգամավոր չէ, այլ՝ ընդամենը մարդ, որ պաշտպանում է գործարարների շահերը, այսինքն` գործարան կամ ռեստորան ունենալը գործարարությամբ զբաղվել չի նշանակում, Բալասանյանն ընդամենը պաշտպանում է այլ գործարարների շահերը:
Բալասանյանի` այս աստիճան խառնվելու առիթը ԱԺ-ում վերջերս նախաձեռնված գործընթացն է։ Մի քանի օր առաջ խմբակցությունները հավաքվել և որոշել են վերջ դնել Սահմանադրության պահանջի խախտման դեպքերին։ Հայտնի է, որ ՀՀ Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորը պարտավոր է զբաղվել միայն օրենսդրական գործունեությամբ, իսկ դրան զուգահեռ թույլատրելի է միայն մանկավարժական և գիտական գործունեությունը։ Ձեռնարկատիրականի մասին ոչինչ չի ասվում: Սակայն ում հայտնի չէ, որ Հայաստանի պատգամավորների մեծամասնությունը հենց գործարարներ են, և հայտնի է նաև, որ եթե նրանք գործարարներ չլինեին, չէին լինի նաև Ազգային ժողովում։ Ինչպե՞ս էին խորհրդարանում հայտնվելու Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Լևոն Սարգսյանը, Աշոտ Աղաբաբյանը, Աշոտ Տոնոյանը, Աշոտ Արսենյանը…(այս շարքը կարելի է երկար շարունակել), եթե չլինեին գործարարներ:
Բայց, ինչպես երևում է, մեր պատգամավորներին հոգնեցրել է, որ անընդհատ նրանց երեսով են տալիս իրենց գործարար լինելը և նրանք որոշել են «սրբագրվել»: Սրբագրումը լինելու է վերջնական և շատ հարմար եղանակով։ ԱԺ կանոնակարգի փոփոխությամբ այլևս ձեռնարկատիրական գործունեությունը չի կարող համատեղվել օրենսդրականի հետ, և որպեսզի չհամատեղվի, պատգամավորներին հարկավոր է ընդամենը մի նրբություն ապահովել՝ հանձնել իրենց բիզնեսները հավատարմագրային կառավարման: Ընդ որում, հատուկ Էթիկայի հանձնաժողով է ստեղծվելու, որը վերահսկելու է այս գործընթացը` թույլ չտալով պատգամավորներին շեղվել կանոնակարգից:
«Այսինքն՝ պատգամավորը իրավունք չունի՞ որևէ բան ունենալու: Իրավունք չունի՞, ունի, չէ՞, ամեն մի քաղաքացի ՀՀ-ում ունի սեփականության իրավունք»,- այսօր արդարանում էր Սամվել Բալասանյանը: Էթիկայի հանձնաժողովի` բոլոր հարցերը կարգավորելուց հետո պատգամավորներին այլևս արդարանալու բան չի մնա։ Հավատարմագրային կառավարումը հենց այն էր, ինչ անհրաժեշտ էր մեր պատգամավորներին: Բայց դե, սա Հայաստան է, կառավարման կհանձնեն ու հանգիստ կբազմեն ազգընտիրի աթոռին, ախր դա շատ գայթակղիչ աթոռ է, միանգամից չեն կարող հրաժարվել։
- 14:10Իմ ձեռքերի մեջ է մահացել, ասեց՝ մրսում եմ, բուշլատով ծածկեցինք, ջուր էր ուզում՝ ջուր չկար, կոմպոտ ենք տվել. Վկան դատարանում պատմեց զինծառայողի մահվան դրվագը
- 12:10Հայ գիտնականները կանխատեսել են մեր տարածաշրջանում սեյսմիկ անոմալ դրսեւորումները. «պրոցեսը դեռ շարունակվում է»
- 14:10Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել. Սեյրան Օհանյան
- 12:10Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները խստորեն դատապարտում են Գուրգեն Արսենյանի վարքագիծը և կոչ են անում հարցը քննարկել Էթիկայի հանձնաժողովում
- 11:10Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում․ Արտյուշ Գրիգորյան
- 15:10Սուրբ Սարգիսն ազգությամբ հայ չէ, ոչ էլ նահատակվել է Հայաստանում, Զորավարը հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկն է․ Տեր Շահե քահանան՝ Սբ․ Սարգսի վերաբերյալ աշխատությունների ու տոնի խորհրդի մասին
- 13:10Մեր ոլորտում գյանդաներ չկան․Հովհաննես Հովսեփյանը պատասխանել է Իսրայել Հակոբկոխյանին
- 11:10Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են օկուպացված հայկական Շուշին բնակեցնելու մտադրության մասին
- 14:10ՀՀ ադրբեջանական ներխուժումների հետևանքով առաջացրել է ջրից անվտանգ օգտվելու իրավունքի լուրջ խնդիրներ. Թաթոյան
- 13:10Մարտի 1-ից մայիսի 12-ը վարժական հավաքներին կներգրավվի 3281 պահեստազորային
08.02.2023 | 15:10
08.02.2023 | 14:10
08.02.2023 | 13:10
08.02.2023 | 12:10
08.02.2023 | 11:10
07.02.2023 | 15:10
07.02.2023 | 14:10
07.02.2023 | 13:10
07.02.2023 | 12:10
07.02.2023 | 11:10
06.02.2023 | 15:10
06.02.2023 | 14:10
06.02.2023 | 13:10
06.02.2023 | 12:10
06.02.2023 | 11:10
04.02.2023 | 14:10
04.02.2023 | 13:10
04.02.2023 | 12:10
04.02.2023 | 11:10
03.02.2023 | 15:10
03.02.2023 | 14:10
03.02.2023 | 13:10
03.02.2023 | 12:10
03.02.2023 | 11:10
02.02.2023 | 15:10
02.02.2023 | 14:10
02.02.2023 | 13:10
02.02.2023 | 12:10
02.02.2023 | 11:10
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.