2001 –ի սեպտեմբերի 11 – ին տեղի ունեցած ահաբեկչությունը ցնցեց աշխարհն ու ստիպեց, որ համաշխարհային հանրությունն այդ օրը համերաշխորեն «ոչ» ասի ահաբեկչությանը։ Ինը տարի առաջ տեղի ունեցած դեպքի օրը Հայաստանում նույնպես ահաբեկչություն եղավ. իր տան մուտքի մոտ տեղադրված ֆ1 պայթուցիկից մահացավ այն ժամանակվա հարկային ծառայության պետ Գագիկ Պողոսյանը` Իմակի Գագոն։ Նա «Իմակ» ֆիրմայի սեփականատերն էր ու վարչապետի վստահելի անձը։
Բացի այն, որ թիվ 1 հարկահավաքը բավականին լայն լիազորություններով էր օժտված, վարչապետի հատուկ հանձնարարականով ստեղծվել էր վերահսկողական ծառայություն, որը ստուգումներ էր իրականացնում նաև այն օբյեկտներում, որոնց վրա վետո էր դրված։ Դրանց թվում հայտնված բնապահապանության նախարարությունը ղեկավարում էր Մուրադ Մուրադյանը, իսկ ստուգումների ենթարկված անտառտնտեսության վարչությունը` գեներալ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկը։ Այստեղ կատարված ստուգումները հայտնաբերեցին մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլարի չարաշահումներ։ Այդ ընթացքում հիվանդության պատրվակով արտասահման մեկնած նախարար Մուրադյանը հրաժարվեց վերադառնալ։ Դրանից մի քանի օր հետո չարաշահումները հայտնաբերած խմբի ղեկավար Գագիկ Պողոսյանը աշխատանքի գնալիս բացում է տան մուտքի դուռը և դռանն ամրացված պայթուցիկից վնասվում։ Այնուհետ իջնում է, նստում ծառայողական մեքենան, հասնում թիվ 2 հիվանդանոց, որտեղ էլ մահանում է ստացած վնասվածքներից ։ Մինչ օրս այդ սպանությունը բացահայտված չէ: Չբացահայտված մնաց նույն եղանակով սպանված հարկայինի մյուս բարձրաստիճան աշխատակցի` Շահեն Հովասափյանի սպանությունը։
- 15:10Բացահայտվել է հերթական հանցավոր խմբի գործունեությունը. ԱԱԾ
- 15:10Շտապբուժօգնության կանչերի տվյալները կրկնակի մուտքագրվել են «Արմեդ» համակարգ՝ պետությունից ապօրինի ստանալով 23մլն դրամ
- 14:10Դատարաններն այս աստիճանի քաղաքականացված, կանխատեսելի և վերահսկելի չեն եղել երբեք․ Կոչուբաև
- 12:10ԱԱԾ. Բացահայտվել և կանխել են պետական դավաճանության դեպքեր
- 14:10Զինծառայող Էդուարդ Ռուստամյանի մահվան գործով նախաքննական մարմինը շարունակում է շրջանառել ինքնասպանության վարկածը
- 14:10Բագրատ Եսայանը քաղաքական բանտարկյալ է․ փաստաբան
- 15:10ԶՈՒ 3 բարձրաստիճան պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել
- 15:10«Դիմադրություն» շարժման ղեկավարների ուղղորդմամբ, մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, կա 13 ձերբակալված․ ոստիկանություն
- 12:10Պաշտպանական կողմը մտադիր է դատարան ներկայացնել առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը հաստատող փաստաթղթեր. Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարությունը
- 11:10Ոստիկանության կողմից կիրառվել է առերևույթ ծխաքողարկող և լուսաձայնային հատուկ միջոցներ. ՄԻՊ հայտարարությունը
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
23.06.2022 | 12:10
23.06.2022 | 11:10
22.06.2022 | 15:10
22.06.2022 | 14:18
22.06.2022 | 14:06
22.06.2022 | 12:10
22.06.2022 | 11:10
21.06.2022 | 15:10
21.06.2022 | 14:10
21.06.2022 | 13:10
21.06.2022 | 12:10
21.06.2022 | 11:10
20.06.2022 | 15:10
20.06.2022 | 14:10
20.06.2022 | 13:10
20.06.2022 | 12:10
20.06.2022 | 11:10
18.06.2022 | 15:10
18.06.2022 | 14:10
18.06.2022 | 12:10
18.06.2022 | 11:10
17.06.2022 | 15:10
17.06.2022 | 13:10
17.06.2022 | 12:10
17.06.2022 | 11:10
16.06.2022 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.