90-ականներին երկիրը կաթվածահար էր, հիմա չթվենք, թե ինչեր տեղի ունեցան որ կարող էին չլինել, բայց դրանից անմասն չմնաց հայկական բանակը, որ այդ տարիներին դեռ կազմավորման փուլում էր։ Պատերազմը նոր էր վերջացել, գլուխ էին բարձրացրել աղանդները, ոչ ֆորմալ շարժումները, այդ ֆոնի վրա սկսեցին իրենց ոտքի տեղն ամրացնել զանազան թափթփուկները։ Բանակում տեր ու տնօրինություն էին անում հիմնականում ֆիդայական կադրերը, իսկ կադրային հատուկենտ զինվորականներին դեռ երկար ժամանակ էր պետք այստեղ կարգուկանոն հաստատելու համար։
Զորամասերում ի հայտ եկան միասեռականներ, որ չէին թաքցնում իրենց կողմնորոշումը ու դա սկսեց ՊՆ ղեկավարությանը անհանգստացնող գործոն դառնալ: Բանակը «մաքրելու» նպատակով որոշվեց «երկնագույններին» լիկվիդացնել` կենտրոնացնելով մի առաձին զորամասում: Դրա համար ընտրվեց Արդանիշի զորամասը` Վարդենիսի տարածքում: Զորահավաքի ընթացքում ում սկսում էին կասկածել ոչ տրադիցիոն օրիենտացիա ունենալու մեջ, ուղարկում էին հիշյալ զորամաս:
1997թ. հերթական զորահավաքի ժամանակ զինկոմիսարիատում սխալ է տեղի ունենում և Արդանիշ է ընկնում ոչ միասեռական մի պատանի: Հենց այս տղան էլ դառնում է Արդանիշի վերջի սկիզբը:
Ողբերգությունը տեղի է ունենում դիրքերում. 15 օր շարունակ հիշյալ զորամասի 11 «կոփվածները» բռնաբարում, խոշտանգում ու տանջամահ են անում տղային, որին անվանում էին «Իկոնա» :
Տանջամահ անելով տղային ու ցանկանալով իրենց արածը գցել ադրբեջանցիների վրա` զինակիցները տղային թևերից կապում են թնդանոթի փողին ` ուղիղ ադրբեջանական դիրքերի դիմաց, հույս ունենալով, որ վերջիններս կրակ կբացեն և Իկոնան կդառնա թշնամու հերթական զոհը: Հակառակ կողմը, սակայն, չի հասկանում հայ «զինվորների» սպասումները, չի պատկերացնում, թե հայերը կարող են նման ձևով վարվել յուրայինի հետ և կարծում է, թե թնդանոթի փողին կապվածը անկասկած ադրբեջանցի կլինի: Կրակելու փոխարեն ադրբեջանցիները լուսանկարում են տեսածը և տարածում` իբրև ադրբեջանցիների նկատմամբ հայերի անմարդկային վերաբերմունքի հզոր ապացույց: Իսկ ՀՀ զինդատախազությունում հնարավորինս փորձում են կոծկել կատարվածը և « երկնագույների»-երի զորամասի գոյության փաստը լույս աշխարհ չբերելու համար հիմնովին վերացնում այն` կատարված բարբարոսության համար էլ ձեռքի հետ դատապարտելով մի քանիսի:
Երբ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը պաշտոնապես հայտարարեց, թե մեր սահմաններն այնքան էլ պաշտպանված չեն, բոլորը սկսեցին նրան քարկոծել, թե ինչու՞ է նոր միայն այդ մասին բարձրաձայնում այն պաշտոնյան, որը հարցի ամենաառաջին պատասխանատուներից մեկն է: Իրականում Բաղդասարյանը իրեն հատուկ պոպուլիստական մղումներից, թե այլ մղումներով, գոնե կեսճշմարտությունն ասելու համարձակություն ունեցավ։
ԱԱԽ քարտուղարի ասածը հատկապես վերջին շրջանում շատ զորեղ ապացույցներ ստացավ: Հունիսի 18-ին Չայլուի մոտ ադրբեջանական դիվերսիային զոհ գնացին հինգ հայ զինվորներ, հուլիսի 28-ին` ԼՂՀ Մարտունու շրջանի զորամասերից մեկում հայ զինվորը սպանեց 5 զինծառայողի, հետո էլ ինքնասպանություն գործեց: Երկու դեպքերն էլ սահմանի վրա էին և երկուսի հիմքում էլ սահմանի` կասկածելի պաշտպանվածության հանգամանքն էր. առաջինի դեպքում նշված պատճառով ադրբեջանցին էր թափանցել հայկական զորամաս, երկրորդ դեպքում` պահակակետում զինվորը, ըստ պաշտոնական վարկածի, քնած է եղել, ինչն անթույլատրելի է բանակում։ Դարձյալ սահմանի վրա ծառայող սպա Արտակ Նազարյանի ինքնասպանության լուրը ևս եկավ հանրությանն տեղեկացնելու, որ իր երկրի սահմանի պաշտպանությունը հուսալի ձեռքերում չէ։
Որքան էլ Պաշտպանության նախարարությունում խնդիրներն ու կատարված դեպքերը լղոզեն, այնուամենայնիվ, իրականությունն այն է, որ համակարգը չափից ավելի է ծանրաբեռնված խնդիրներով: Յուրաքանչյուր դեպքի առանձին վերլուծության ժամանակ, անկախ ինքնասպանության կամ սպանության շարժառիթից, հիմքում բանակի համակարգային խնդիրներն են: Թե´ Չայլուի, թե´ Մարտունու զորամասերի, թե´ Նազարյանի ինքնասպանության և մյուս բոլոր համանման դեպքերի պատճառը բանակային` տարիների ընթացքում չլուծված հիմնախնդիրներն են:
Իսկ ի՞նչ է անում կամ մտածում Սեյրան Օհանյանը. սպա փչացնելու, զինվորին վասալի տեղ օգտագործելու, նրան նվաստացնելու, միջզինվորական հարաբերությունների անբնական զարգացման վրա աչք փակելու և այլնի համար պատասխանատուներ չեն գտնվում։ Մարտունու դեպքը չէր լինի, եթե զինկոմիսարիատներում չշարունակեր իշխել փողամոլությունն ու հանցավորությունը: Երբ տեղի է ունենում անուղղելին, սկսում են ինչ-որ անկապ արդարացումներ փնտրել։ Ասում են, թե սպանության մեջ մեղադրվող զինվորը` երևանցի Կարո Այվազյանը, որ մի քանի տարի բնակվել է Միացյալ Նահանգներում, ունեցել է հոգեկան խնդիրներ, ինչը բավարար է եղել բանակ չզորակոչվելու համար։ Սակայն զինկոմիսարիատում տղայի պապից պահանջել են 4000 դոլար, ինչը նա չի ունեցել և միակողմանի ծնողազուրկ տղային, որ պետք է ծառայությունն անցներ Երևանից 50 կմ շառավղով հեռավորության վրա, զորակոչել են ԼՂՀ հեռավոր սահմանային զորամաս: Հետևանքը` վեց զոհ:
Երբ սրվում է իրավիճակը մարդկանց հիշողության վարագույրը ակամայից հետ է գնում. 2003թ. Էմիլ Չիվթչյան անունով մի տղայից, որ տեսողական ծանր խնդիրներ է ունեցել, զինկոմիսարիատում պահանջել են 500 դոլար կաշառք` բանակից ազատելու համար, սակայն ծնողները վճարունակ չեն եղել և տղային զորակոչել են Կիրովականի «Դուց» կոչվող զորամաս: Երկու ամիս անց շլության ամենածանր աստիճանն ունեցող տղային մեղադրել են երեք հոգու սպանության մեջ, այն դեպքում, երբ Չիվթչյանն ի վիճակի չէ ընդհանրապես նշան բռնել, ուր մնաց թե կրակել ու սպանել երեք հոգու: Արդյունքում` զորակոչի չենթարկվելու բոլոր հիմքերն ունեցող երիտասարդն այսօր իր գոյությունը շարունակում է Նուբարաշենի ցմահ դատապարտյալի խցում։
Վերջին տարվա վիճակագրությամբ խաղաղ պայմաններում բանակում ավելի շատ զինվոր է մահացել, քան ռազմական գործողությունների ժամանակ: Ինչու՞. որովհետև բանակի հիմնախնդիրները կա´մ չեն լուծվում ինչպես հարկն է, կա´մ լուծվում են «կարողացածի» չափով: 90-ականներին` բանակը համասեռամոլներից մաքրելու համար, նույն ՊՆ-ում` հիմնախնդիրը իրենց «կարողացածով» լուծելու հետևանքով ստեղծվեց Արդանիշի «խայտառակությունը», որի վախճանը ավելի քան ողբերգական էր։ Բանակի հիմնախնդիրները չեն լուծվում նաև, որովհետև Զինվորական ոստիկանությունը, որ կոչված է ավելի շատ կանխարգելիչ գործառույթներ իրականացնել, զբաղված է այլ կարգի գործերով, իսկ ղեկավար Վովա Գասպարյանի «կայֆերի» մասին լեգենդներ են պատմում։
Պաշտպանության նախարարությունը, Զինվորական ոստիկանությունը տարիներ շարունակ ձգձգվող դատավարությունների վերաբերյալ որևէ բողոք չեն բերում։ Ակամայից հարց է ծագում` միգուցե ՊՆ -ին ձեռնտու՞ է, որ տարիների քաշքշուկի մեջ մեղավորները մնան անպատիժ` եղածը կոծկելով հանրությանը չգրգռելու, թշնամուն չուրախացնելու և այլ պատրվակներով` կատարվածը ներկայացնելով կա´մ որպես ինքնասպանություն, կա´մ վերագրելով ադրբեջանական կողմին:
Այս ամենը հիշեցնում է այն, ինչ փորձեցին անել Արդանիշում հավաքված տականքները 18-ամյա Իկոնայի հետ: Քանի դեռ ՊՆ-ն ինչպես հարկն է չի վերհանել իր համակարգի «իկոնաները» և չի փորձել սեփական մեղքը չվերահասցեագրել, հայկական բանակում սպանություններն ու ինքնասպանությունները չեն դադարի:
Լուսինե Կեսոյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.