Եթե Ուզբեկստանի նախագահ Քարիմովի դուստրը 180 հազար եվրո վճարեց Մոնիկա Բելուչիի հետ 4 ժամ անցկացնելու և ընթրելու համար, ապա Նազենի Հովհաննիսյանի և Բելուչիի համբավն ունենալ երազող շատ այլ հայ աստղերի հետ շփվելու համար ոչ միայն կարիք չկար նախագահի դուստր լինել և հազարավոր եւրոներ վճարել, այլ բավական էր ընդամենը 100 դրամ և աստղերը «քոնը» կլինեին: Երեխաների պաշտպանության հաջորդ օրը` հունիսի 2-ին ընդամենը 100 դրամով նրանցից շատերը պատրաստ էին քեզ տալ այն, ինչ ունեին տվյալ պահին: Շարքային քաղաքացիներն աստղերի հետ շփման հնարավորություն ստացան Հայ օգնության ֆոնդի շնորհիվ, քանի որ, այսպես կոչված, աստղերը կամ, ավելի պարզ, քիչ թե շատ հայտնի մարդիկ այս կազմակերպության երեխաների աջակցության կենտրոնի «Բարեկամների խորհրդի» անդամ են:
Հունիսի 2-ին Հաղթանակ զբոսայգում մի յուրահատուկ իրարանցում էր: «Լավագույնը երեխաներին» միջոցառումն այստեղ էր հավաքել թե´ հայտնիներին, թե´ նրանց հետ շփվել ցանկացող կամ պարզապես նրանցից ինչ-որ բան գնելու գաղթակղությանը չդիմացող մարդկանց: 2008թ. հոլիվուդյան դերասան Հյու Գրանտը 250 հազար դոլար վճարեց ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ ժամանակ անցկացնելու և ընթրելու համար: Հունիսի 2-ին ես վճարեցի 500 դրամ և ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանն ինձ պաղպաղակ տվեց, ձեռքս սեղմեց, ժպտաց, մի երկու քաղցր խոսք ասաց, նույն գումարի շրջանակում նույն գործողությունը կատարեց նախկին արտգործնախարարի Օսկանյանի տիկինը` Նանե Օսկանյանը, ինչպես նաև ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը, նաև մի աղջիկ, որին չէի ճանաչում, բայց որը ոգևորությամբ ասաց` «սպասե´ք, դուք արժանի եք ևս մեկ պաղպաղակ ստանալու»:
«Լավագույնը երեխաներին» ակցիային մասնակցել էին նաև տարբեր կազմակերպություններ` անվճար տրամադրելով իրենց արտադրանքը, ինչն էլ վաճառում էին օգնության կարիք ունեցող երեխաների բարեկամները: Նրանք, իհարկե, տարբեր էին, ինչպես և տարբեր են մարդկային որակները: Ամենաբարձր գնահատականը առանց կասկածելու և առանց մտածելու, թե նման գնահատականի հիմքում կարող է ինչ-որ շահագրգռություն ընկած լինել, կարելի է տալ Բելլա Քոչարյանին. նա այնպիսի եռանդով ու, կարևորը, հավեսով էր վաճառում իրեն բաժին հասած պաղպաղակները, որ մարդ կարող էր կարծել, թե գործ ունես աշխարհի ամենալավ պաղպաղակավաճառի հետ: Առաջին տիկնոջը երեխաներին օգնելու եռանդով չէր զիջում «32 ատամ» ակումբի Արմուշը, «Կարմիր գլխարկ»-ի նմանությամբ, ճիշտ է, անգլխարկ, բայց շատ բարեհամբույր ձևով կարկանդակներ էր վաճառում Աիդա Սարգսյանը:
Որքան էլ զարմանալի, այնուամենայնիվ, Նազենի Հովհաննիսյանի պաղպաղակներն այդքան էլ չէին թռցնում, թեև նա օգնողներ էլ ուներ և, որքան էլ ասում են, թե հայ տղաներից շատերն են երազում նրան թեկուզ վճարելու հնարավորություն ունենալ, սակայն այդպես էլ նման երազողներ կարծես թե չկային գեղեցկուհու շուրջը. հիմնականում կանայք էին երեխաների հետ: «Լա~վ ձողիկ, քա~ղցր ձողիկ»` կանչում էր Սամվել Գրիգորյանը: Արմինկան այդ ժամանակ և առհասարակ ամբողջ ժամանակ մազերն էր ուղղում` դիրք ընդունելով ու լուսանկարվելով ցանկացողների հետ: Այս առումով ամենապահանջվածը Ռազմիկ Ամյանն էր, որը սկզբում մի տեղ էր, հետո, երբ բոլորի ուշադրությունը քոչարյանական տաղավարի կողմն էր, հանկարծ հայտնվեց նրանց հարևանությամբ: Բայց Ռազմիկը, ամեն դեպքում, մշտապես ժպտում էր, իսկ ահա երբ Մարտին Վարդազարյանին, որ դարձել էր անճանաչելի ՀՕՖ-ական գոգնոցային հագուկապի մեջ հարցրի, թե «ի՞նչ արժե գնդակը», վերջինս մի այնպիսի սառը հայացք գցեց վրաս, որից կարելի էր, ենթադրել պատասխանը ` «կարող ա՞ գիտես քո համար վաճառող եմ, ես երկնքից իջած աստղ եմ», իսկ հաջորդ` ջերմությամբ ասված նախադասությունս ընդհանրապես ապակյա սառը հայացքի արժանացավ. հետաքրքիր էր` այս անձնավորությունը քանի՞ դրամի օգուտ տվեց երեխաներին:
Այս ամբողջ ժամանակ ՀՕՖ-ի երեխաները մի տեսակ երկրորդ պլանում էին` նրանք շրջում էին երեխայի իրավունքների ցուցապաստառներով, իսկ ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն ընդհանրապես վազվզում էր` համակարգելով կազմակերպված առևտուրը և մտածելով, թե ոնց անի տոնավաճառին հաջորդող համերգին ներկա VIP պերսոնաների աթոռների հարցը լուծի: Հարցիս` «արդարացվա՞ծ է արդյոք աստղերի մասնակցությունը նման ծրագրերին»` Անտոնյանը պատասխանեց` «միանշանակ արդարացված է»: Համերգի վերջում հավաքված գումարը հաշվվեց և պարզվեց, որ Հայաստանի աստղերը մի քանի ժամում աշխատել են 1 միլիոն 312 հազար դրամ:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
23.11.2023 | 12:10
23.11.2023 | 11:10
22.11.2023 | 14:10
22.11.2023 | 13:10
22.11.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.