Կառավարության վերջին նիստին հետաքրքիր լեզվակռիվ եղավ, որը լուսաբանվեց սոսկ որպես մասնավոր դրվագ: Խոսքը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի բանավեճի մասին է` հանրահավաքները կարգավորող օրենսդրական փաթեթի շուրջ: Սակայն կռիվն իրականում աշխարհայացքային է. Գորիկ Հակոբյանը պնդեց, թե եվրոպական փորձագետներն ում շունն են, որ կանխորոշեն ԱԱԾ-ի և ոստիկանության անելիքները, իսկ Հրայր Թովմասյանի համար նրանց ասածը գրեթե աստվածաշնչյան ճշմարտություն է:վ վարչապետն այդ վեճում բռնեց Թովմասյանի «բարեփոխիչ» կողմը…
Իսկ այժմ դիտարկենք, թե ինչ համակարգեր են ներկայացնում Գորիկ Հակոբյանը և Հրայր Թովմասյանը: ԱԱԾ տնօրենը թեև զառամյալ, հոգնած, թոշակի ենթակա, բայց այնուամենայնիվ պետական շահը բացարձակեցնող հատուկ ծառայության ուղնուծուծի ներկայացուցիչ է: Հրայր Թովմասյանը Դավիթ Հարությունյանի «պրոտեժեն» է` այն կադրերից, որ արևմտյան «արժեքների» կրող են, ում «տոլեռանտությունը» տարածվում է ընդհուպ մինչև թուրքին մարդ համարելը… Այսինքն`բախվել են պետականամետությունը և արևմտամետությունը: Եվ սկզբունքորեն առաջին անգամ է, որ Գորիկ Հակոբյանը, այն էլ` օր ծերության, հրապարակավ «քյալլա տվեց» որևէ նախարարի հետ: Նկատենք, որ ԱԱԾ-ի ավանդույթից դուրս է հրապարակավ որևէ կարևոր հարց քննարկելը. այդ կառույցը սովորություն ունի տալ անաղմուկ լուծումներ, և հակառակ կարծիք ունեցող նախարարի հետ ոչ թե լրագրողների աչքի առաջ բանավիճել, այլ նրան «կզացնել» առատ կոմպրոմատներով:
Տվյալ դեպքում թերևս Հրայր Թովմասյանի վրա այդպիսի լծակ կամ չկար, կամ այն ի զորու չէր նրան հարկադրելու, որ անցանկալի օրինագիծը չներկայացնի: Ուրեմն` Գորիկ Հակոբյանը հստակ հանձնարարական ուներ` հակադրվելու այդ օրինագծին: Ավելի ճիշտ` օրինագիծը պատրվակ էր, իսկ հակադրության օբյեկտը ոչ այնքան նախարարն էր, որքան նրա ներկայացրած համակարգը: Տիգրան Սարգսյանի անհող ու անհայրենիք, համացանցից քիչ տարբերվող «Հայկական աշխարհը»:
Արևմտամետ վարչապետի համար դա առաջին «զանգը» չէր: Առաջին զանգը հնչեց երկուշաբթի, երբ նրա մտերիմ խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապիղծ գործերի մասին ծավալուն արտահոսք եղավ «Հետք» կայքէջում: Ու արտահոսքի աղբյուրը չէր էլ թաքցրած` ոստիկանական համակարգը: Խոսվում էր տեսանյութի մասին, որի առկայության մասին մերթ վստահաբար խոսում են, մերթ ժխտում դրա գոյությունը, մերթ նշում, որ դատարանը դա չի ճանաչի օրինական ապացույց (մինչդեռ մեր դատավորներն առանց խղճի խայթի միշտ էլ օրինական ապացույց են ճանաչել խոշտանգումներով կորզած ցուցմունքները): Բայց ուշագրավը հետևյալն է`հենց լրատվական դաշտում հայտնվեց կոմպրոմատը Սերոբ Տեր-Պողոսյանի վերաբերյալ, վերջինս տեղնուտեղը հետին թվով (դեկտեմբերի 31-ով) հռչակվեց այլևս խորհրդականի պաշտոնին հրաժեշտ տված: Ի դեպ, նույն մեխանիզմով նա զրկվեց ՀՀ Ոստիկանության հանրային խորհրդի անդամությունից:
Հարց է ծագում. այդ ի՞նչ եղավ, որ մինչ այդ մանկապիղծներին գործնականում հովանավորող ոստիկանությունը (վկան` հատուկ դպրոցում մանկապղծությունը բացահայտած Մարիամ Սուխուդյանի վրա քրգործ սարքելու գարշելի պատմությունը), հանկարծ որոշեց «սկացնել» Սերոբ Տեր-Պողոսյանի պես ազդեցիկ անհատին, որը ոչ միայն ստվերային մեծ ազդեցությամբ պաշտոնյա էր, այլև օլիգարխ և Հայաստանում «Ռոտարի» ակումբի հիմնադիրներից մեկը:
Պարզ է մի բան: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հրահանգ են ստացել: Թե ումից` այդտեղ քննարկելու հարց էլ չկա. Ամենավերևից: Ու հրահանգն էլ վերաբերում է արևմտյան արժեքներով ապրող ու գործնականում Արևմուտքից կառավարվող իշխանական օղակների դեմ գործողություններին:
Տրամաբանական շարունակությունը թերևս շուտով կտեսնենք: Գրանտակերների դեմ լայնածավալ արշավով: Թեև հ/կ-ների նկատմամբ կոշտ վերահսկողություն սահմանող օրինագծի հեղինակ Գևորգ Դանիելյանը պաշտոնազրկվել է Տիգրան Սարգսյանի և Դավիթ Հարությունյանի ամենաակտիվ դերակատարությամբ ու փոխարինվել Գորիկ Հակոբյանի քննադատությանն արժանացած Հրայր Թովմասյանով, սակայն այժմ կարծես արշավ է ծավալվում արևմտյան ու, մասնավորապես, ամերիկյան ազդեցությունը կրող համակարգի դեմ:
Իզուր չէ, որ Երևանի քաղաքապետ նշանակվեց «ռուսների մարդ» համարվող Կարեն Կարապետյանը, որի մասին ասում էին, որ իրեն առանձնապես պետք չէ մայրաքաղաքային գլխացավանքը: Ու հիմա էլ իշխանական միջանցքներում խոսում են, որ Տիգրան Սարգսյանի երգը մոտենում է երգված լինելու կարգավիճակին: Կարելի է ենթադրել, որ Կարեն Կարապետյանի պարագայում քաղաքապետությունն ընդամենը «տրամպլին» էր դեպի վարչապետություն: Ե՞րբ` դա արդեն տեխնիկական, այլ ոչ թե քաղաքական խնդիր է թերևս…
Ու շուտով ԱԱԾ ղեկավարի բարկացած ձայնը լսվելու է ոչ միայն կառավարության նիստերի դահլիճում, այլ շատ ու շատ ուրիշ տեղերում: Եվ կարևոչ էլ չէ` դա Գորիկ Հակոբյա՞նն է լինելու, թե՞ նրան թոշակի կղրկեն ու կգա ավելի ջահել ու եռանդուն «գլխավոր կագեբեշնիկ»: Կարևորը սկզբունքն ու միտումն է. ռուսի ասած`
«Товарищ, знай-пройдет она
Так называемая гласность,
И вот опять Госбезопасность
Припомнит наши имена…»
Հա, ի դեպ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանում էլ է աճում պետանվտանգության մարմինների դերը: Իսկ մենք ու Ռուսաստանը հաղորդակից անոթներ ենք…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.