LGBT համայնքի ներկայացուցիչների աշխատանքային խնդիրներին վերաբերող հոդվածը պատրաստելիս, անգամ չէի էլ պատկերացնում, թե որքան բարդ կլիներ այդ նպատակով համապատասխան կապեր հաստատելը: Նյութը պատրաստելու ընթացքում միայն հանդիպումների մասին պայմանավորվելն ու վերջապես հանդիպելը գրեթե 1 ամիս տեւեց, եւ հաջողության հասնելու համար`պետք էր դիմել Հայաստանում բավական տարածված` ծանոթի մեթոդին:
Նախ ես զանգեցի Արգամին` նյութի գլխավոր հերոսին, ու առաջին նախադասությունս այն էր, որ իր հեռախոսահամարն ինձ տվել է մեր ընդհանուր ծանոթը: Հեռախոսահամարը տալու մասին այս նախադասությունը ես այնուհետեւ կրկնում էի անընդհատ` նյութի բոլոր հերոսներին զանգելիս:
Հայաստանում LGBT համայնքի ներկայացուցիչները հիմնականում թաքուն կյանքով են ապրում: Նրանց զգալի մասը երբեւէ չի բացահայտվում, իսկ նրանք, ովքեր չեն թաքցնում իրենց սեռական կողմնորոշումը, հիմնականում անհասանելի են լրագրողների համար:
Արգամի հետ հանդիպեցի իրենց տանը: Սկզբում վախենում էի, քանի որ հանդիպում էինք նրա տարածքում: Վախս կրկնապատկվեց, երբ չէի կարողանում գտնել նրանց բնակարանը, իսկ շենքի մուտքում ընդհանրապես լույս չէր վառվում ու բացարձակ մութ էր: Բայց ամեն ինչ լավ ավարտվեց, քանի որ Արգամը իրականում բարեհամբույր ու հաճելի մի երիտասարդ էր, իսկ նրա հետ շփումը օգնեց ինձ ազատվել հայկական հասարակությունում տարածված շատ կարծրատիպերից:
Մինչ այդ ես չէի շփվել ոչ մի նույնասեռականի հետ, մինչ այդ ես երբեւէ ներկած մազերով տղամարդու հետ հարցազրույց չէի արել, այդ պատճառով ինձ համար էլ դժվար էր այս նյութը պատրաստելը առանց կարծրատիպային մտածելակերպի:
Բայց երբ Արգամը ինձ պատմեց մեկ օր առաջ իր հետ տեղի ունեցածը, ես հասկացա, որ իրենք վախենալու ավելի շատ պատճառներ ունեն. «Երեկ խայտառակ եղա, դուրս էի եկել, որ տեղ գնայի, մարշրուտկա էի սպասում, մեկ էլ մի տղա մեր հայաթից եկավ կայնեց դեմս, սկսեց հայհոյել, մեր քրֆել, ու վերջում էլ մի հատ ապտակեց»:
«Ուզում էի գետինը մտնեի, էդ պահին չգիտեի`ինչ անեի, հետ եկա տուն: Իսկ հայաթում լիքը տղեք էին կանգնած ու ոչ մի բան չարեցին, թեկուզ ինձ ճանաչում են ու գիտեն, որ ես իրանց շենքից եմ: Հիմա վախենում եմ, որովհետեւ հենց էսօրվա նման կարող ա օրը ցերեկով տան սպանեն, ու ոչ մեկ ոչ մի բան չանի»,- անհանգստացած էր Արգամը:
Քանի որ միասեռականների իրավունքները հաճախ ոտնահարվում են, իսկ հասարակության խտրական վերաբերմունքը հաճախ չի էլ բարձրաձայնվում իրավապաշտպան համարվող կառույցների կողմից, նրանք շատ զգույշ են, հաճախ անծանոթների զանգերին չեն պատասխանում, անծանոթ լրագրողների հարցազրույցներ չեն տալիս:
Այս դեպքում օգնության է գալիս ծանոթի մեթոդը: Նախ այն մարդուն, ում հետ դու ուզում ես խոսել, զանգում է նրա ծանոթը, պատմում է քո մասին, որ քեզ կարելի է վստահել, որ դու իսկապես ուզում ես նրանց խնդիրները լուսաբանել, այլ ոչ թե ցածրարժեք սենսացիոն նյութ ես պատրաստում: Եթե հերոսը համաձայնվում է հարցազրույց տալ, ծանոթը քեզ տալիս է նրա հեռախոսահամարն ու արդեն հերթը քո զանգելունն է:
Զգույշ էր նաեւ երկրորդ հերոսս: Մեր ծանոթը նրա երկու հեռախոսահամարներն էլ տվել էր ինձ, սակայն, դրանցից մեկն ավելի նեղ`ընկերական շրջանակի համար էր: Երբ զանգեցի Վահանի այդ երկրորդ հեռախոսահամարին ու ներկայացա որպես նրա ծանոթի ծանոթ լրագրող, նա նախ բավական չոր հարցրեց, թե որտեղից է ինձ մոտ նրա երկրորդ հեռախոսահամարը:
«Մեր ընդհանուր ծանոթն է տվել, — ասացի ես` մտքում աղոթելով, որ սա հարցազրույցի մերժման պատճառ չդառնա: — Նա ձեր երկու հեռախոսահամարն էլ տվել է, ես մտածեցի, որ երկուսով էլ կարող եմ զանգել»:
Բանակցությունները բարեհաջող ավարտվեցին, եւ Վահանի հետ հանդիպեցինք սրճարանում: Նա բիսեքսուալ է, ապրում է Երեւանի պահպանողական թաղամասերից մեկում, ինչը նշանակում է, որ նա երբեւէ չի բացահայտվելու:
«Բայց լավ է, որ գործատուներս գիտեն իմ սեռական կողմնորոշման մասին ու նորմալ են դրան վերաբերվում: Աշխատավայրում բացահայտվելս երկար տեւեց, — պատմում է Վահանը, — սկզբում սկսում ես պարզապես խոսել էդ թեմաներով, այնուհետեւ կարծիք ես հարցնում, փորձում ես ճշտել`նրանց վերաբերմունքը կփոխվի, եթե իմանան քո մասին…»
Վահանն էլ իր հերթին ծանոթ-միջնորդ դարձավ նյութիս համար օգտակար ինֆորմացիա տրամադրած երրորդ հերոսի հետ հանդիպելու համար: Աշոտը «Մենք հանուն սոցիալական հավասարության» ՀԿ-ից է, որի անդամներից որեւէ մեկի հետ կապվելու փորձերս 1 ամիս շարունակ ապարդյուն էին անցնում:
Վերջապես ես ունեի նյութի համար անհրաժեշտ բավական ինֆորմացիա: Բայց ավելի ուրախ էի նրա համար, որ կարողացա հաղթահարել սեփական կանխակալ կարծիքս միասեռականների վերաբերյալ. այժմ ծանոթ եմ LGBT համայնքի շատ ներկայացուցիչների եւ այլեւս ծանոթի մեթոդի կարիք չեմ ունենա նրանց մասին գրելիս:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից։
Սառա Խոջոյան
- 15:10Տանջել է 9-ամյա դստերը, պահել է խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում. հարուցվել է քրեական հետապնդում
- 14:10Քաղաքապետարանի աշխատակիցները տոնածառ են գողացել, ոստիկանները որոնում են տոնածառը
- 11:10Մանվել Գրիգորյանն ու նրա կինը մեղավոր են ճանաչվել. պետբյուջե կբռնագանձվի շուրջ 2 մլրդ դրամ, 8 ավտոմեքենա
- 15:10Ինչպես է բերման ենթարկվում «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին. Ոստիկանության տեսանյութը
- 15:1028-ամյա երիտասարդը մորից գումար է պահանջել, իսկ մերժում ստանալուց հետո հարձակվել մոր վրա, խլել պայուսակն ու հափշտակել զգալի չափերի գումար
- 11:10Ընտանեկան բռնության ենթարկված և Ինգուշեթիայից ՀՀ փախած Ֆաթիմա Զուրաբովայի ազդեցիկ հորեղբայրն արդյո՞ք հայ իրավապահների հետ կապեր ունի. քննչականը մանրամասներ է հայտնել
- 12:10Ալեն Սիմոնյանն Անժելա Թովմասյանից պահանջում է 3,5 միլիոն դրամ Tert.am-ում գրած մեկնաբանության համար
- 11:10Դատախազությունը պահանջում է Սերժ Սարգսյանից բռնագանձել մոտ կես միլիարդ դրամ
- 15:10ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիների մեջ հայտնաբերվել են թմրամիջոցներ. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում
- 15:10«Ցուցակագրեք էն բ․․․ թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք սիկ․․․ հետո». Ո՞րն է Արագած Ախոյանի կալանավորման հիմքը
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.