Վերջին շրջանի ներքաղաքական զարգացումների հետ կապված՝ «Հայկական վարկած»-ը զրուցեց քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Շիրինյանի հետ.
— Պարոն Շիրինյան, ինչպե՞ս կգնահատեք նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում:
-Ելույթը նախ հավասարակշիռ էր, հետո էլ պարտվողական չէր, որովհետև Լևոն Տեր- Պետրոսյանի շրջանից սկսած մարդիկ այդ պարտվողականությանը սովորել էին: Շատ դրական բովանդակությամբ լցված ելույթ էր: Հատկապես առանձնանում էր Թուրքիայի մասը. փաստորեն, երբ հայտարարեց, որ Հայաստանը արձանագրությունները հետ կկանչի, ուզեց ասել, որ Հայոց Ցեղասպանության թեման շահարկման նյութ չէ: Այդ ամբիոնից շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին, Ֆրանսիային, Ամերիկային, Անգլիային և մյուս երկրներին, որոնք եղել են հայկական հարցի երաշխավորը և խոստացել են պատժել Թուրքիային հայոց ցեղասպանության համար՝ նախագահը նաև նրանց բարեկամաբար հուշեց, որ իրենք հայ ժողովրդի հանդեպ իրենց խոստումները չեն կատարել: Նախագահը Ցեղասպանության 100 ամյակի նախօրյակին հայոց պահանջատիրությունը աշխարհին ներկայացրեց և ընդգծեց, որ եվրոպական պետությունները պետք է կատարեն իրենց խոստումները: Իհարկե, ամեն մեկն իր ձևով կարող է ընկալել նախագահի ելույթը, բայց, ըստ իս,՝ դրական ելույթ էր:
_ Ի՞նչպես կմեկնաբանեք Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվելու մասին լուրը:
-Դա մեր օրերի խայտառակությունն է, էլ մեկնաբանելու ուրիշ ոչինչ չունեմ, բայց կավելացնեմ մի բան. այնուհանդերձ, Հայաստանի իշխանությունը չկարողացավ կամ չուզեց գնահատել իշխանության վեհությունը: Իշխանությունը վեհություն, առաքինություն պետք է ունենա, որը տեսանելի չէ, բայց որի խաթարումը շատ վտանգավոր է: Իշխանությունը պետք է վեհ լինի, իսկ ինչպե՞ս կարող է մեր իշխանությունը այդպիսի մարդկանցով վեհ լինել: Պարզ է, որ այդ նշանակումը մարզի բնակչության կամքին հակառակ է եղել, իսկ ինչ վերաբերում է այդ սոցոլոգիական հարցումներին, ապա բնական է, որ դա սուտ ու կեղծված են եղել:
—Ի՞նչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական դաշտում: Ի՞նչ եք կարծում՝ քառյակը կարելի է արդեն պառակտված համարել:
-Քառյակ չկա, կա եռյակ, եռյակն էլ առայժմ իր մտադրություններից չի հրաժարվում: Եռյակի կոնսեսուսային պահանջների ցանկը այդ տասներկու կետն է: Ճիշտ է՝ այդ ցանկի մեջ իշխանափոխության խնդիր չկա և թվում է՝ լուրջ հարցեր չեն բարձրացվում, բայց շատ կարևոր մի բան կա. դրանցում կյանքի բարելավման խոստում կա, որը, եթե իրականացվի, ապա մեր ժողովուրդը կենցաղային իմաստով կունենա մեծ օգուտ, իսկ դա նշանակում է, որ, եթե ժողովուրդը իսկապես հավատա այդ ծրագրերի իրականացմանը, ապա անպատճառ կաջակցի եռյակին: Իսկ, եթե ծրագրերը չիրականացնեն, ապա եռյակը պատասխանատու է դառնալու նոր արտագաղթի ալիքի համար, որովհետև հիմա հայ ժողովրդի պատասխանը իշխանությունների վարած քաղաքականությանը դարձել է ոչ թե պայքարն, այլ արտագաղթը և եթե եռյակը ինչ — ինչ պատրվակներով և մեկնաբանություններով չկատարի իր խոստումը, ուրեմն, վստահաբար կարող եմ ասել, որ արտագաղթի նոր ալիք կսկսվի:
— Ըստ Ձեզ՝ ՀՅԴ — ի դիրքորոշումը գործող սահմանադրական կարգի` կառավարման համակարգի փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ ճի՞շտ է:
-Ոչ՛, ճիշտ չէ: Ես կողմ եմ նախագահական համակարգը կատարելագործելուն: Սահմանադրական փոփոխության փաստը նախագահականից խորհրդարանականի ֆետիշի են վերածել: Դոգմա են դարձրել, իբրև թե Հայաստանի դժբախտությունը սահմանադրության գրված տեքստի մեջ է, ինչը իրականում կապ էլ չունի այդ հարցի հետ: Վստահաբար կարող եմ ասել, որ այդ փոփոխությունը ոչ մի դրական արդյունք չի տալու և ոչինչ չի փոխելու: Պատրանք է ստեղծվել, թե իբր պառլամենտական կարգեր հաստատելու դեպքում ամեն ինչ կկարգավորվի: Այժմ՝ կուսակցությունների չգոյության պայմաններում, երբ մեր կուսակցությունները շահերի խմբերի են վերածվել, պետությունը խորհրդարանական դարձնել նշանակում է Հայաստանը բաժանել բդեշխությունների և ամեն մի պատգամավորի մի բդեշխ դարձնել. ըստ էության, հիմա էլ է այդպես, բայց նախագահի ինստիտուտը գոնե որոշ չափով հավասարակշռում և զսպում է այն: Այդ փոփոխությունը Հայաստանի պետականության հիմքերը կքայքայի և հեռանկարի մեջ Հայաստանը պառլամենտական մշտական ճգնաժամ կունենա:
—Ի՞նչ եք կարծում՝ ինչ է հարկավոր, որ Հայաստանի թե՛ քաղաքական և թե՛ հասարակական կյանքում նոր որակներ առաջանան։
— Մոդեռնիզացիայի ծրագիր և նոր քաղաքական էլիտա երկու հատկանիշներով՝ կրթված և հայրենասեր, դրանցից ոչ մեկը ավելորդ կատեգորեա չէ և եթե դրանք չլինեն՝ ոչինչ չի ստացվի:
Սեդա Ավետիսյան
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.