Ապրիլի 20-ին Գերմանիայում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշ-միջոցառումների շարքը մեկնարկեցին Բեռլինի Հայկական դպրոցի սաները Բեռլինի Կայսեր Վիլհելմի անվան Հիշատակի եկեղեցու մատուռում «Կոչե’մ ապրողաց» խորագրով:
Վերջին 10 տարիներին արտերկրում ապրելով բազմիցս եմ մասնակցել ապրիլ 24-յան հիշատակի երեկոներին, սակայն այս անգամ ցեղասպանության ցավը վերապրելու հետ միասին ներքին պայքարի ուժ ու հավատի նոր լիցք հաղորդեցին դպրոցի սաներն՝ իրենց ասմունքով և երգով շաղախված հուզիչ ելույթներով: Խորհրդանշական էր այն, որ միջոցառումը սկսվեց ՀՀ պետական հիմնով: Հնգամյա Հասմիկն իր անթերի և զրնգուն ձայնով ոտքի էր հանել ներկաներ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդ Սրբազան Գարեգին Արքեպիսկոպոս Բեկճեանին, Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանին, Բեռլինի Մշակութային Միության ատենապետ Վարդգես Ալյանակին, Բեռլինի Եկեղեցական և Մշակութային Միության վարչության անդամներին, ծնողներին և ավելի քան 70 հանդիսատես հյուրերին՝ կատարելով նոր և վերածնված Հայաստանի հիմնը: Փոքրիկի կատարմամբ հիմնը անսահման հուզիչ էր, բայց և ապրեցնող, հուսադրող և պայքար ներշնչող: Սա ապրողաց ձայնն էր՝ եղեռնից մոտ մեկ դար հետո փոքրիկ «Մայր Հայաստանի» խորհրդանշով: Այնուհետև բացման խոսք հնչեցնելով՝ դպրոցի հիմնադիր և տնօրեն Միքայել Մինասյանը երեկոյի մեկնարկը տվեց՝ բեմ հրավիրելով դպրոցի 25 աշակերտ-աշակերտուհիներին: Երեխաների կատարմամբ սահուն կերպով իրար հաջորդում էին Սևակյան «Անլռելի Զանգակատուն» պոեմից հատվածներ: Այն մեջընդմեջ ընդահտվում էր՝ տեղը զիջելով երգեցողության ուսուցիչ բեռլինաբնակ Արտակ Կիրակոսյանի խմբավարմամբ կատարումներին: Վերջինիս շատ հուզիչ և հոգեկսկիծ կատարմամբ հանդիսատեսները ունկնդրեցին «Քելե լաո…» երգը: Եղեռնը բնութագրող Սևակյան անգերազանցելի խոսքին հաջորդեց ապրողաց կոչը «Սարդարապատ» երգի կատարմամբ: Երեկոյի գրական-երաժշտական մասն ավարտելով՝ սաները կազմեցին կիսաշրջան, ուս-ուսի տված, բռունցքներն օդ պարզած, միավորման և պայքարի կոչ արեցին ներկաներին և ողջ հայությանը: Դժվար չէր նկատել հայերենի ուսուցիչ և երեկոյի կազմակերպիչ Էդգար Զոհրաբյանի գոհունակ ժպիտը, ով համահեղինակն էր այս երեկոյի գրական մասի կազմակերպմանը:
Ապա ելույթ ունեցավ Բեռլինի Ազատ համալսարանի դասախոս դր. Ժիրայր Քոչարյանը՝ շեշտելով ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը: Վերջում իր աղոթքով հոգեհանգստի տուրք մատուցեց Գերմանիայի թեմի Առաջնորդ Սրբազան Գարեգին Արքեպիսկոպոս Բեկճեան և երեկոն եզրափակեցին համընդհանուր «Հայր մեր…» աղոթքով:
Երեկոյի հանդիսատես՝ Սրբուհի Մարտիրոսյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.